Պատրաստում ենք պանրով ու լավաշով տաք բուտերբրոտներ թավայի մեջ

Ծանո՞թ իրավիճակ է, երբ նախաճաշին շտապելուց միայն մի բաժակ սուրճ եք հասցնում խմել։ Այդ դեպքում այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այն շատ արագ ու հեշտ է պատրաստվում և ընդամենը երեք բաղադրիչ է անհրաժեշտ՝ լավաշ, պանիր և ձու։

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Լավաշ – 2 հատ
  • Ձու – 2 հատ
  • Պինդ տեսակի պանիր – 250 գրամ
  • Բուսայուղ – 2 ճ․գ․

Պատրաստում ենք պանրով ու լավաշով տաք բուտերբրոտներ թավայի մեջ

Պատրաստման եղանակը

1. Լավաշը կտրեք 10 սմ լայնությամբ կտորների։

2. Պանիրը կտրատեք երկար ձողիկներով, դրեք լավաշի մեջ և երկու տակ փաթաթեք։

3. Ամեն մի կտորը թաթախեք ձվի մեջ և տապակեք բուսայուղով՝ թավայի մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում