Սպագետիով և խոզապուխտով լցոնած պղպեղ․ համեղ և յուրահատուկ ուտեստ

Նայելով սերմերից մաքրած պղպեղին՝ կարելի է կարծել, որ այն ստեղծված է լցոնելու համար: Լցոնած պղպեղով տարբեր ուտեստներ կան, ներկայացնում ենք նրանցից մեկը, որ կոչվում է լցոնած պղպեղ սպագետիով և խոզապուխտով:

Բաղադրությունը

. 6 բուլղարական պղպեղ

. 200 գ սպագետի

. 2 ճաշի գդալ զեյթունի յուղ

. 100 գ խոզապուխտ

. 2 կարմիր սոխ

. 2 ճաշի գդալ պահածոյացված ոլոռ

. 2 ճաշի գդալ կարմիր գինու քացախ

. օրեգանո, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Սպագետիով և խոզապուխտով լցոնած պղպեղ․ համեղ և յուրահատուկ ուտեստ

Պատրաստման եղանակը

Սպագետին կտրատել և պատրաստ պահել: Խոզապուխտը բարակ կտրատել և տեղադրել տաքացված թավայի մեջ: Անմիջապես վրան լցնել ոլոռը, մանրեցված սոխը և տապակել, մինչև սոխը պատրաստ լինի: Ավելացնել քացախը. մեկ րոպե թողնել, այնուհետև լցնել սպագետին:

Պղպեղը մաքրել, ներսից աղ և պղպեղ անել, լցնել միջուկը: Խոր տարայի մեջ դասավորել լցոնած պղպեղները, 30-40 րոպե դնել 175 աստիճանի տաքացված ջեռոցում:

Սպագետիով և խոզապուխտով լցոնած պղպեղ․ համեղ և յուրահատուկ ուտեստ

Կիսվել սոց․ ցանցերում