Ինչպես պատրաստել համեղ չեբուրեկի

Բաղադրությունը

  • 3 բաժակ ալյուր
  • 1 ձու (դեղնուցը)
  • 1/3 բաժակ բուսական յուղ
  • 3/4 բաժակ ջուր
  • 0,5 թեյի գդալ աղ

Միջուկը սովորական է, այս չեբուրեկիների՝ համեղ լինելու գաղտնիքը հենց խմորի մեջ է, այդ իսկ պտաճառով միջուկը կարող եք վերցնել ըստ ճաշակի:

1 կգ միս, որի 70%-ը պետք է լինի խոզի միս, իսկ 30%-ը՝ տավարի, ավելացնել սոխ, աղ և պղպեղ:

Պատրաստման եղանակը

Ինչպես պատրաստել համեղ չեբուրեկի

Ալյուրը լցնել ամանի մեջ կարելի է անցկացնել մաղով:

Դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը լցնել բաժակի մեջ, վրան լցնել 3/4 բաժակ ջուր, աղ անել և խառնել:

Այս խառնուրդը բարակ շերտով լցնել այլուրի վրա, կլոր շարժումներով խառնել, մինչև ստացվի ալյուրի շիլա:

Ավելացնել բուսական յուղ և խմոր հունցել:

Հիմա նայել խմորը, եթե այն պինդ է, ավելացնել մի ջուր։ Շուտով այն պետք է դառնա շերտավոր:

Դնել խմորը փաթեթի մեջ և թողնել 30-40 րոպե, որ հանգստանա:

Այժմ կարող եք պատրաստել չեբուրեկի: Խմորից գնդիկներ պատրաստել, գրտնակել, մեջը լցնել միջուկը և փակել:

Տապակել բուսական յուղի մեջ երկու կողմից և մատուցել:

Ինչպես պատրաստել համեղ չեբուրեկի

Կիսվել սոց․ ցանցերում