Այս խմորը հարմար է շատ բաղադրատոմսերի համար, քանի որ ստացվում է շատ փափուկ և նուրբ:
Բաղադրիչներ
- 100 գր կարագ
- 150 գր ալյուր
- 50 գր շաքարավազ
- Աղ
Պատրաստման եղանակը
Սկզբում փափկեցնում ենք կարագը պատառաքաղով, ապա ավելացնում ենք շաքարավազը և լավ խառնում:
Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և հունցում խմորը:
Պատրաստի խմորն անհրաժեշտ է կես ժամ դնել սառը տեղ։
Փխրուն բլիթներն ուղղակի հալվում են բերանում:
Բարի ախորժակ:







