Երբ հարաբերությունները նոր են սկսվում, մենք համարյա միշտ համոզված ենք, որ դրանք «ընդմիշտ» են, համենայն դեպս` «երկար ժամանակ»: Բայց եկեք հանենք մեր վարդագույն ակնոցները և փորձենք սթափ հայացք նետել հարաբերություններին, ավելի ճիշտ` նրան, ինչը հստակ ցույց է տալիս, որ հենց այդ հարաբերությունները, ավաղ, երկար չեն տևի:
Դուք միասին պլաններ չեք կազմում
Համատեղ ապագայի պլանավորումն ասում է, որ ինքներդ ձեզ չեք տեսնում առանց միմյանց: Եթե ձեր զուգընկերը ձեզ չի ներառում իր հետագա ծրագրերի մեջ, սա նշան է, որ նա ձեզ անհրաժեշտ մարդ չի համարում իրենց կյանքում:

Հարաբերությունները կառուցվում են միայն ֆիզիկական գրավչության հիման վրա
Իհարկե, ֆիզիկական շփումը շատ կարևոր է, այնուամենայնիվ, հարաբերությունները հնարավոր չէ կառուցել միայն ննջասենյակի ներսում: Դրանք պարզապես երկար չեն տևում, քանի որ իսկական գրավչությունը միայն և միայն հոգին է:
Դուք չեք կարողանում բաց լինել միմյանց նկատմամբ
Պատճառները տարբեր են. Դուք կարող եք ամաչել ձեր զգացմունքներից, վիրավորանքներից, մտքերից և ցանկություններից: Եվ որպես արդյունք ՝ հարաբերությունները սկսում են հիշեցնել բանտ, որի մեջ դուք փակվել եք: Դուք կարող եք շատ սիրել մարդուն, բայց վաղ թե ուշ կհասնեք այն եզրակացության, որ մշտական անհարմարությունից ազատ լինելն ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան:

Դուք չեք վիճում, չեք խոսում այն մասին, թե ինչ եք զգում
Հոգեբաններն ասում են, որ այն հարաբերությունները, որոնց ընթացքում զուգընկերները չեն վիճում, չեն կռվում, սովորաբար հարաբերություններ են առանց ապագայի: Խոսքը սկանդալ սարքելու մասին չէ … Բոլոր մարդիկ տարբեր են, նույնիսկ նրանք, ովքեր կարծես թե միմյանց բացարձակ ճշգրիտ արտացոլումներն են: Եվ տարբերությունը ստիպում է, որ շահերն ու տեսակետները բախվեն, այդ պատճառով էլ առաջանում են վեճեր: Եթե շահերն ու տեսակետները չեն բախվում միմյանց հետ, ապա հարաբերություններում ինչ-որ մեկը ձեւացնում է և չի կարող անկեղծ լինել: Նման հարաբերություններում նրանք չեն խոսում իրական զգացմունքների մասին, ուստի զուգընկերները երբեք չեն կարողանա հասկանալ միմյանց:

Դուք չեք սիրում նրա ընկերներին
Մարդը միայն ինքը` անձ չէ` իր բնավորությամբ, աշխարհայացքով, զգացմունքներով: Մարդը նաեւ իր մասնագիտությունն է, հոբբին, շրջապատը, ընկերները, հարազատները … Իհարկե, դուք պարտավոր չեք սիրել այս ամենը, բայց պետք է ընդունեք: Քանի որ ամեն անգամ, երբ փորձում ես խաչ քաշել նրա կյանքից որոշ ընկերների վրա, հատում ես նրա մի մասը:
Դուք չեք հասկանում նրա զգացմունքները
Մարդը կարող է բացահայտորեն և ուղղակիորեն պատմել ձեզ, թե ինչ է ուզում, ինչն է նրան ցավ պատճառում, ուրախացնում, վշտացնում, ստիպում անհանգստանալ կամ կորցնել համբերությունը: Իսկ դուք, անկեղծ տարակուսանքով, կարծում եք, որ մարդը ապուշ է, քանի որ դա նրան վրդովեցնում է, վախեցնում, ուրախացնում, ստիպում է խանդել կամ նեղանալ: Եթե չեք կարողանում հասկանալ այս զգացմունքներն ու դրանց պատճառները, ապա ամենայն հավանականությամբ ցանկանում եք մի օր բաժանվել:

Ձեր հարաբերությունները կառուցված են պարտականության զգացողության վրա
Այսպիսի հարաբերություններն իսկապես ամենավատն են: Եվ որքան երկար են ձգվում, այնքան ավելի վատ են դառնում: Ծնողների կամ երեխաների հանդեպ պարտքի զգացումից ելնելով հարաբերությունների մեջ լինելը հիմարություն է: Դա հիմարություն է, քանի որ մենք պարտավոր չենք ապրել այնպես, ինչպես ցանկանում են մեր ծնողները: Եվ դա հիմարություն է, քանի որ մի ընտանիք, որում ծնողները սառն են և միմյանց նկատմամբ անտարբեր, պարզապես չի կարող դաստիարակել իսկապես երջանիկ երեխա:



























