Հավանաբար բոլորն են լսել գնչուական հարսանիքների հարստության ու շքեղության մասին: Հաճախ փեսայի և հարսնացուի ծնողները մեծ գումարներ են ներդնում տոնակատարությանը, իսկ հարսնացուի հանդերձանքը երբեմն ունի «գերակշռող» ծանրություն` բազում դեկորատիվ տարրերի և զարդարանքների պատճառով:


Այնուամենայնիվ, հարսանիքը, որի մասին ուզում ենք պատմել ձեզ, գերազանցել է մյուս գնչուական հարսանիքները: Տոնակատարությունը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, բայց համացանցում դեռ շարունակում են քննարկել այն և զարմանում մարդկանց գումարային վատնումների վրա:



19-ամյա հարսնացու Եվկան և 20-ամյա փեսացու Լուկասը ամուսնացել են Սլովենիայի Միխալովցե քաղաքում: Ամբողջ հարսանիքը զարդարված էր սպիտակ և ոսկեգույն երանգներով, «արքայական» ոճով: Գնչուական հարսանիքներին ընդունված է հարսնացուին բառացիորեն փողով ցողել: Այս անգամ հյուրերը կապոցներ էին օդ նետում` 500 եվրո թղթադրամներով։


Այնուամենայնիվ, տոնակատարության ամենաշքեղ զարդը հարսնացուի զգեստն էր: Ոսկե ասեղնագործ հանդերձանքն արժեր 200 հազար եվրո: Այն լրացնում էր հարսնացուի սանրվածքում ամրացված բարձր ոսկե տիարդան:




























