Աղջիկը 16 ժամ մաքրեց բոլորովին անծանոթ մարդու տունը

ԱՄՆ-ի բնակիչ, Ավրիկա Տարինան կարգուկանոնի իսկական փերի է: Կոկիկ աղջիկն իրավամբ հպարտանում է իր շրջապատը ազնվացնելու ունակությամբ: Մաքրման գործում նրա կատարելությունը իսկական փորձություն է դարձել նոր հարևանների համար։

Նրա առանձնատան դիմացի տան վարձակալները հակառակ տաղանդն ունեին՝ քաոս ստեղծել իրենց շուրջը: Լավ ու բարի մարդիկ պարզապես չգիտեին ինչպես ապրել այլ կերպ, քան ստեղծագործական խառնաշփոթի մեջ, իսկ բավարար միջոցներ պրոֆեսիոնալ հավաքարարներ կանչելու համար նրանք չունեին։

Բայց մի օր հարևանները հանկարծակի մի քանի օրով հեռացան տանից: Ընտանիքում մի շուն էր ապրում, և Ավրիկային խնդրեցին որպես հարևան հոգ տանել նրա մասին: Աղջիկը, իր իսկ վտանգի և ռիսկի տակ, որոշեց նախաձեռնել և կարգի բերել ուրիշի բնակարանը: Իր փորձարկումը Տարինան նկարահանել է տեսախցիկով: Ինքնակամ օգնականը գրեթե 16 ժամ մաքրում էր և հավաքում էր։

Աղջիկը 16 ժամ մաքրեց բոլորովին անծանոթ մարդու տունը

Նա տնից հանեց ամբողջ հնոտիքը, հանեց աղբը, իսկ մնացածը դասավորեց կատարյալ կարգով իրենց տեղերում։

Ավրիկան ​​TikTok- ում տեղադրեց իր մաքրության մարաթոնի լուսանկարներն ու տեսանյութերը և սպասում էր իր հարևանների ժամանմանը: Աղջիկն անհանգստանում էր՝ սպասելով նրանց արձագանքին։ Ոչ բոլորը հավանություն կտային նման կամայականությանը: Բայց պարզվեց, որ հարևանները անկեղծ և երախտապարտ մարդիկ են: Երիտասարդ հարևանուհին, տեսնելով իր տան կատարյալ մաքրությունը, արտասվեց ու գրկեց չսպասված օգնականին:

Ավրիկան ​​թեթեւացած շունչ քաշեց և հարևանների երախտագիտությունից ոգեշնչված իր հետևորդներին խոստացավ կրկնել իր փորձը:

Կիսվել սոց․ ցանցերում
X