Ամերիկուհի Սառա Դարլինգը դեռևս պատանի տարիքից համակրում էր անօթեւաններին: Նա միշտ փորձում էր օգնել նրանց գոնե մի երկու դոլարով: Մի օր, շտապելով հանդիպման, կինը նկատեց մի տարեց մարդու, որը ողորմություն էր աղերսում:
Նա գնաց նրա մոտ և գավաթի մեջ լցրեց դրամապանակի մեջ եղած մետաղադրամները: Միայն մի քանի ժամ անց նա հասկացավ, որ մեծ սխալ է թույլ տվել:

Ամերիկուհին իր դրամապանակում էր պահում ամուսնական մատանին: Վերջերս սիրեցյալը նրան ամուսնության առաջարկ էր արել, բայց պարզվեց, որ մատանին փոքր է: Ուստի, Սառան որոշել էր փոխել այն: Բայց մոռացել էր, որ դրել է դրամապանակի մեջ:
Երեկոյան Սառան եկավ այնտեղ, որտեղ նստած էր անօթևանը։ Բայց նա արդեն այնտեղ չէր: Հաջորդ օրը Սառան հանդիպեց նրան: Կինը խոսեց անօթեւան տղամարդու հետ և ասաց, որ սխալմամբ նրան մի արժեքավոր բան է տվել: Տղամարդը պարզապես ժպտաց և մատանին տվեց նրան։

Թափառաշրջիկի անունը Բիլ Ռեյ Հարիս էր: Նրան դաստիարակել է քահանա պապիկը, և նա ամբողջ կյանքում հետևել է բարի քրիստոնյայի ցուցումներին: Հետեւաբար, Բիլը պարզապես չէր կարող վերցնել ուրիշինը: Ի դեպ, մատանու արժեքը չորս հազար դոլար էր:
Ուրախացած Սառան որոշեց իր ունեցած ամբողջ կանխիկ գումարը տալ Բիլին: Կինն այս պատմությունը պատմեց իր սիրեցյալին: Նրա հետ միասին նա որոշեց շնորհակալություն հայտնել Բիլին: Սոցիալական ցանցերում երիտասարդները նկարագրեցին մատանու պատմությունը և սկսեցին դրամահավաք Հարիսի համար:

Նորապսակների նպատակն էր անօթեւանի համար հազար դոլար հավաքել: Սակայն, նրանք «գերակատարեցին» իրենց ծրագիրը: Հոգատար ամերիկացիները նվիրաբերեցին երկու հարյուր հազար դոլար: Այս գումարով Հարիսը տուն ու մեքենա գնեց: Բացի այդ, Բիլն աշխատանք գտավ: Այսպիսով, հիմա փողոցային կյանքն ավարտված է:
Ի դեպ, նախկին անօթեւանը կրկին մատանի գտավ։ Ամերիկյան ֆուտբոլային լիգայի չեմպիոնները որպես մրցանակ ստանում են ոսկե մատանիներ: Այն շատ արժեքավոր է և արժե մոտ տասը հազար: Հենց դա էլ Բիլը գտավ առվակի մոտ: ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի ներկայացուցիչների հետ կապվելուց հետո նա մատանին վերադարձրեց տիրոջը։







