Ինչի մասին էլ որ երազում էր երիտասարդ Կայ Բետչերը (Kai Böttcher) մանկության տարիներին, ճակատագիրը որոշեց մի փոքր այլ կերպ: Չնայած նա պատկերանշաններ էր նկարում և թվային նկարչի կարիերայի մասին էր մտորում երիտասարդ տարիքում, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:
Իր բարձրագույն կրթությունը ստանալիս, տարբեր ուղղություններ փորձելիս՝ Կայը հասկացավ, որ կցանկանար զբաղվել լուսանկարներով: Հատուկ էֆեկտներով դիմանկարները դարձան նրա մասնագիտությունը, որին նա նվիրել է արդեն մի քանի տարի: Բետչերը մեծ ուշադրություն է դարձնում պատկերի մշակմանը, բայց դա դեռ ամենը չէ:
Փորձեք պարզապես նկարահանել մարդուն պատուհանից, բայց հաշվի առեք շողքը և էլի ինչ-որ բան

Գեղեցիկ աղջիկ, մազեր և ջուր. Էլ ի՞նչ է պետք հաջող լուսանկարի համար

Մնում է միայն մի փոքր միացնել երեւակայությունը, և առօրյա առարկաները դառնում են ինչ-որ կախարդական բան

Եվ կարծես աղջիկը տան բակում չլինի

Մեկ այլ օրինակ, օգտագործվել է միայն լույս և ջուր

Իսկ ինչ վերաբերում է փայլեր օգտագործելուն: Թարմ է՞

Աղջիկները նույնպես պատրաստ են ջրի հետ փորձեր կատարել ՝ լիովին վստահելով լուսանկարչին

Ինչո՞վ շինհրապարակը հիանալի տեղ չէ ֆոտոսեսիայի համար

Երբեմն բավական է պարզապես գտնել հետաքրքիր կտոր

Եվ ոչ միայն կտորը, այլև պարտեզի վանդակաճաղը դառնում են մթնոլորտ ստեղծելու պարագաներ








