Ընտրեք դեմքը, որը համարում եք երջանիկ, ու բացահայտեք ձեր թաքնված անհատականությունը։

Նկարում տեսնում ենք երկու դեմք, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն արտահայտում ու նույնն են։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ չնայած այս դեմքերի մեջ երջանիկ դեմք ընտրելիս մի փոքր կշփոթվենք, մեր ուղեղն ունակ է տեսնել երջանիկ դեմք։

ԹԵՍՏ. ու՞մ դեմքն է, ըստ ձեզ, արտահայտում երջանկություն

Ձախ դեմքն է արտահայտում երջանկություն

Հնարավոր է՝ կասկածում էիք երկուսի միջև, բայց արդյունքում հանգել եք այն եզրակացության, որ հենց այս դեմքն է արտահայտում երջանկություն։

Ի՞նչ պետք է իմանաք ձեր ընտրության մասին. դե, առաջին հերթին այն, որ դուք օգտագործում եք ուղեղի ձախ կիսագունդը, որը գերակշռում է ձեր կյանքի բոլոր ասպեկտներում։

Այս կիսագունդը կապված է տրամաբանության ու վերլուծական մտածողության հետ։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Դուք պետք է որ իդեալական ուսանող լինեք, քանի որ ձեր հմտություններն ու կարողությունները օգնում են ձեզ հեշտությամբ հասկանալ բոլոր կոնցեպցիաներն ու լուծել խնդիրները, որոնց հանդիպում եք կյանքում։

Աջ դեմքն է արտահայտում երջանկություն

Եթե որոշեցիք, որ աջ դեմքն է արտահայտում երջանկություն, դա խոսում է այն մասին, որ դուք հաջողակ մարդ եք։

Գիտեի՞ք, որ ուղեղի աջ կիսագունդն այն է, ինչ կառավարում է ձեր կյանքը։

Ամեն ինչ, ինչ կապված է ինչ-որ բան արտահայտելու կամ ստեղծագործ ունակությունների հետ, ձեզ համար հասարակ մանկական խաղ է, քանի որ ձեր ստեղծագործ ունակություններն անկասկած գերհզոր են։

Ոչ մեկը չի կարող ձեզնից լավ հասկանալ էմոցիաները։