Սիրու՞մ եք երկար խոսակցություններ ունենալ գլխավորի մասին և ոչ այնքան:
Եթե հասցրել եք նկատել, շատ դեպքերում գրեթե անհնար է համոզել զրուցակցին:
Միևնույնն է, զրույցի վերջում յուրաքանչյուր մարդ մնում է իր համոզմունքին։

Այնուամենայնիվ, պետք է փորձել։
Ի վերջո, լավագույն գաղափարներն ու մտքերը բուռն քննարկումների արդյունքում են ծնվում:
Խոսքի մի քանի սխալներ կան, որոնք կարող են խանգարել ձեզ ձեր տեսակետը հաղորդել դիմացինին:

1 – ժարգոն բառեր. Համաձայնվեք, դուք դժվար թե վստահեք այն մարդու խոսքին, ով խոսում է ժարգոնով և փորձում է ձեզանից խելացի թվալ:
2 – խոսում եք միայն ձեր մասին. Անկախ նրանից, թե որքան հետաքրքիր անձնավորություն եք, մարդիկ սիրում են փոխադարձություն, կարողացեք լսել ձեր զրուցակցին:

3 – զրուցակցին համոզելու բացահայտ փորձ. Զրույցը նախատեսված է նրա համար, որպեսզի մարդիկ խոսեն իրենց տեսակետի մասին: Հիմարություն է փորձել բոլորին ապացուցելը, որ միայն ձերն է ամենաճիշտը։







