Ստուգեք՝ որքանով եք խորաթափանց: Առաջարկում ենք հետաքրքրաշարժ խնդիր նրանց համար, ովքեր իրենց համարում են մարմնի լեզվի գիտակ: Կկարողանա՞ք գուշակել, թե այս կանանցից ո՞րն է խաբեբան, ով ինչ որ բան է թաքցնում:
Ի դեպ, շատ հնարավոր է, որ այս նկարում խաբեբաները երկուսն են, կամ երեքը:
Կռահեցի՞ք:
Կին 1
Այս կինը հազիվ թե խաբեբա լինի, դրա մասին են վկայում ափերը բաց ձեռքերը , որը խոսում է անկեղծության մասին: Չնայած որոշ հռետորներ կարող են նման ժեստ կիրառել միտումնավոր: Համարենք, որ այս կինը հռետոր չէ, այլ սովորական մարդ, ով չի պատրաստվում որևէ բան թաքցնել:
Կին 2
Այս գեղեցկուհին կարծես թե շատ կասկածելի է: Ուշադիր նայեք, նա խաղում է ականջի հետ, դա վկայում է այն մասին, որ նա պատրաստվում է խաբել: Նա կարող է խաբեբա լինել:
Կին 3
Այս կինը համակ ուշադրությամբ լսում է զրուցացին: Նա ուշադիր լսում է և քննադատորեն գնահատում է ասվածը: Նա շփում է կզակը, դա վկայում է այն մասին, որ նա մտածում է:
Կին 4
Դե , իհարկե, մենք գործ ունենք խաբեբայի հետ: Նա ձեռքով փակում է բերանը: Մարմնի լեզվի գիտակները գիտեն, որ երբ մարդը ձեռքով փակում է բերանը, դա նշանակում է, որ նա ստում է կամ պատրաստվում է ստել:
Այսպիսով, այս նկարում կա 2 խաբեբա՝ 2-րդ և 4-րդ կանայք:



























