Այս տեսանյութը նկարահանել է մի պատահական ուղևոր, որ Հունգարիայից մեկնում էր Խորվաթիա: Երկու պետությունների հենց սահմանին մայրուղու վրա հայտնվեցին եղջերուներ:
Դրանց թիվը հավանաբար անցնում է հարյուրը, հազարը:
Նրանք սլանում էին մեծ արագությամբ, կարծես ֆիլմից կադր լինի կամ գեղեցիկ տեսահոլովակ: Հնարավոր է նրանք սլանում էին դեպի պայծառ ապագա:
Վարորդներին մնում էր զինվել համբերությամբ ու սպասել, բայց նման բացառիկ երևույթ, ոչ բոլորին բախտ կվիճակվի տեսնել:







