«Ութոտնուկ» շրթունքները կամ ինչպես դրանց անվանում են նաև «սատանայի շրթունքները», իրավամբ կարելի է համարել ժամանակակից կոսմետոլոգիայի ամենատարօրինակ ու անհեթեթ միտումներից մեկը: Ի դեպ, այս դիզայնի հեղինակը մի ռուս կոսմետոլոգ էր, որը հորինել է ֆիլլերների կետային ներարկման տեխնոլոգիան, որի արդյունքում առաջանում է անսովոր ուրվագիծ:

Առաջին անգամ շուրթերի նման «դիզայնը» հայտնվեց մոտ մեկուկես տարի առաջ, բայց դրա պահանջարկն արագորեն մարեց: Ինչպես նաև նման այլ ծիծաղելի միտումներինը, օրինակ ՝ «գանգուր» թարթիչները, որոնք բավականին զզվելի էին երևում։


Բայց վերջերս «ալիքային» շրթունքները կրկին հայտնվեցին Instagram- ի հանրաճանաչ էջերում: Ինչո՞ւ է նորից վերադարձել նման տարօրինակ միտման նորաձեւությունը։ Ոչ ոք չի կարող ասել: Բայց փաստը մնում է փաստ, որ համացանցի ամենահայտնի գեղեցկուհիները կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին դեպի «ութոտնուկները»:

Այնուամենայնիվ, «սատանայի շրթունքները» այնքան էլ անվնաս ընթացակարգ չեն։ Որոշ կոսմետոլոգներ կասկածում են, որ լցահարթիչները հեռացնելուց հետո շրթունքների բնական ձևը կվերականգնվի իր նախնական տեսքին: Ամենայն հավանականությամբ, էքստրեմալ նորաձեւության սիրահարները ապագայում շտկման կարիք կունենան, որպեսզի «ալիքային» էֆեկտից ազատվեն և շուրթերին բնական ձև տան:








