Վուդի Ալենը ժամանակակից աշխարհի ամենապահանջված ռեժիսորներից մեկն է։ Նա նաև դերասան-կատակերգու է, գրող, սցենարիստ, պրոդյուսեր և «Օսկար»-ի 4 անգամյա դափնեկիր։ Համարվում է, որ ֆիլմաշխարհում իմտելեկտուալ կատակերգության ստեղծողը հենց Ալենն է եղել։ Ներկայումս նա 83 տարեկան է և մինչև վերջերս նա տարեկան մեկ ֆիլմ էր թողարկում։ Ալլենի բազմաթիվ հարցազրույցներից, գրած պատմություններից և սցենարներից կարելի է կազմել աֆորիզմների և մտքերի ծավալուն ժողովածու։
Իր մասին
- Ինձ ինտելեկտուալ են համարում, քանի որ ես ակնոցներ եմ կրում, և նկարիչ՝ քանի որ իմ ֆիլմերը եկամտաբեր չեն։ Թե մեկը և թե մյուսը սխալ են։
- Ես չեմ վախենում մահանալուց։ Ես ուղղակի չեմ ցանկանում ներկա լինել այդ պահին։
- Չեմ կարողանում երկար ժամանակ Վագներ լսել։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում գրավել Լեհաստանը։
- Ես հավատում եմ ամենատես աչքին՝ ով վերևից հետևում է մեզ։ Ցավոք սրտի դա կառավարությունն է։
Սիրո և հարաբերությունների մասին
- Մենք մտածում էինք ինչ անել. գնալ Բահամյան կղզիներ թե՞ բաժանվել։ Վերջիվերջո որոշեցինք, որ Բահամները՝ հաճույք են մի քանի շաբաթվա համար, իսկ լավ բաժանումը՝ ամբողջ կյանքի։
- Իմ կինը չի ցանկանում հասունանալ։ Ես լոգանք եմ ընդունում, իսկ նա խորտակում է իմ նավերը։
- Սիրո և սեքսի մեջ մեծ տարբերություն կա. սեքսը վերացնում է անհարմարության զգացումը, իսկ սերը՝ ծնում է այն։
- Մենք վիճեցինք և նա կրկին խոսեց երեխաների մասին։ Ես շատ մեծ դժվարությամբ համոզեցին նրան, որ երեխաները մեծ չեմ ծնվում։
Կյանքի մասին
- Մարդիկ բաժանվում են լավերի և վատերի։ Լավերը լավ են քնում, փոխարենը վատերը քնից ազատ ժամերին կյանքից հաճույք են ստանում։
- Ես բարձր ձայն լսեցի։ Վերջացրեցի բլիթս, ըմպեցի սուրճս և միանգամից հասա օգնության։
- Ես հրաշալի երեկո եմ ունեցել։ Տպավորությունը՝ ինչպես Նյուրենբերգյան գործընթացում….
- Կարելի է ապրել հարյուր տարի, եթե հրաժարվել այն ամենից՝ հանուն ինչի արժե ապրել։
- Երջանիկ լինելու միակ միջոցը՝ տառապանք սիրելն է։
- Լոս Անջելոսում աղբն այլևս չեն նետում։ Այն վերամշակում են հեռուստաշոուի։
- Հավերժությունը ձանձրալի է։ Հատկապես վերջում։
- Ողբերգության և կատակերգության մեջ միակ տարբերությունն այն է, որ կատակերգության ժամանակ մարդիկ ողբերգությունը հաղթահարելու միջոցներ են գտնում։ Իհարկե հումորը չի կարող բոլոր խնդիրների համար լուծում լինել, սակայն այն նման է կպչուն ժապավենի։ Սա ավելի լավ է, քան ամբողջ կյանքը կոտրված ապրելը։
- Եթե ցանկանում եք, որ Աստված ծիծաղի՝ պատմեք ձեր պլանների մասին։



























