Պլաստիկ վիրաբուժությունը գեղեցկության և երիտասարդության պահպանման շատ հակասական մեթոդ է: Գիտեք, որ կա նաև կանանց այնպիսի կատեգորիա, որոնք մեկ անգամ լավ արդյունքներ տեսնելով ` «նստում» են պլաստիկի վրա, ինչպես արգելված նյութերը։

Մեր պատմության հերոսուհիներն են մայր Ջորջինան և դուստր Քայլան, որոնք, կարծես, հենց այդպիսի դեպքերից են: Արտաքին տեսքի պլաստիկ փոփոխությունների հանդեպ այս «գեղեցկուհիների» սերը հասցրել է վերածվել իրական կախվածության, որի վրա նրանք ծախսում են իրենց ողջ վաստակն ու խնայողությունները:

Առաջին անգամ այս տիկնայք որոշեցին պլաստիկ վիրահատության դիմել, երբ մայրը 38 տարեկան էր, իսկ դուստրը` ընդամենը 20 տարեկան: Երկու կանայք գեղեցկության իդեալ համարում էին Քեթի Փրայս մոդելին, որին էլ երազում էին նմանվել: Իհարկե, մեկ պրոցեդուրան բավարար չէր, Ջորջինան և Քայլան փոխեցին ոչ միայն շրթունքներն ու այտերը, այլև ձևերին ավելացրեցին ծավալ։

Որպեսզի 17 տարեկան հասակում կարողանա իրականացնել իր երազանքը, Քայլան գնաց պարելու գիշերային ակումբում, ինչը նրան թույլ տվեց խնայել պահանջվող գումարը: Իսկ «գեղեցկության» արժեքը ոչ ավել, ոչ պակաս, քան 86 հազար դոլար է: Այնուամենայնիվ, մայրիկն ու դուստրը մինչ օրս շարունակում են պահպանել իրենց «իդեալական» տեսքը ՝ շաբաթական ծախսելով ընդամենը 800 ԱՄՆ դոլար սոլյարիում, և դա դեռ չհաշված մնացած բոլոր ընթացակարգերը:

Ինչպե՞ս է, հավանում եք այս տեսքը: Ի՞նչ եք կարծում, արժե՞ր այդ բոլոր ծախսերը դրան։



























