Պարզվում է՝ վաղուց շրթներկի և շուրթերի փայլի արտադրության մեջ ձկան թեփուկ են գտագործում:
Թեփուկի էքստրակտն անկրկնելի սադափե փայլ ունի, ուստի այն օգտագործում են շրթներկի պիգմենտ՝ գուանին ստանալու համար:
Թեև գուանինը փաստացի մնացորդներից է ստացվում, պետք չէ դրանից վախենալ:
Այն էկոլոգիապես մաքուր և անվնաս պիգմենտ է:
Այն եղել է խորհրդային շրթներկերի և ստվերաներկերի մեծ մասի բաղադրիչ

Սակայն մեր օրերում գուանին բավական հազվադեպ է օգտագործվում, քանի որ դրա արտադրությունը շատ ծախսատար է:
100 կգ թեփուկից ստացվում է ընդամենը 1 կգ պիգմենտ, իսկ գործընթացը 7,5 օր է տևում:

Հիմա թեփուկի էքստրակտն ամեն տեղ փոխարինում են նոր սինթետիկ պիգմենտներով:
Իսկ գուանին կիրառվում է միայն օրգանական կոսմետիկայում և շրթներկի, շուրթերի փայլի կամ ստվերաներկերի որոշ էլիտար տեսակներում:




























