Նույնիսկ ամենափորձառու մեղվաբույծները կարող են նախանձել նրա վարպետությանը:

Այսօր ձեզ կներկայացնենք ամերիկուհի՝ Էրիկա Թոմփսոն անունով մի երիտասարդ աղջկա, ով իսկական «մեղուների թագուհի» է դարձել, քանի որ նա մերկ ձեռքերով կարողանում է գործ ունենալ բարկացած միջատների հետ:

Նրա բիզնեսի առանցքը մարդկանց տներն ազատելն է անցանկալի մեղվաբուծական գաղութներից: Աղջկա մոտ այս գործընթացը տևում է 45 րոպեից մինչև չորս ժամ, դա կախված է փեթակի չափից:

Էրիկան ապրում էր Օսթինում և ամեն կանչից հետո մեղուներին տեղափոխում էր Տեխասի կենտրոնում գտնվող մեղվանոցներից մեկը։


Բայց, որպես փորձառու մեղվաբույծ, աղջիկը երազում էր ավելի շատ տարածք ունենալ իր անսովոր հոբբիի համար, նա ուզում էր փեթակներն ավելի մոտ պահել իր տանը: Ուստի որոշեց Էլգինի մոտակայքում հողամասով տուն գնել:




Հիմա նա բոլոր մեղուներին տանում է իր իսկ մեղվանոցը, որտեղ կան երկու շարք փեթակ մի քանի քայլ հեռավորության վրա իր տնից:

Կկարողանա՞յիք այդպես անել:







