Այնուամենայնիվ որքան է սանրվածքն ու դիմահարդարումը փոխում կնոջ տեսքը և նրան ավելի երիտասարդ տեսք տալիս։ Մեր հերոսուհի Շարիի օրինակով, հայտնի դիմահարդար Քրիստոֆեր Հոփքինսը եւս մեկ անգամ ապացուցեց դա: Վարպետը մասնագիտանում է տարեց կանանց տեսքը փոխելու մեջ:

Շարին նույն սանրվածքն էր կրում ավելի քան 40 տարի: Հերոսուհուն փոխակերպելու համար Հոփքինսը նրան էլեգանտ սանրվածք է արել, իսկ շեկ մազերը ավելի մուգ գույն է ներկել: Նոր կերպարն ավարտեց նուրբ դիմահարդարումը։

Ընթացակարգի ավարտից հետո Շարին պարզապես իրեն չճանաչեց: Նա կարծես 20 տարով փոքրացել էր և սկսեց հիանալի տեսք ունենալ:

Քրիստոֆերի խորհուրդները կօգնեն 50-ից բարձր տարիքի շատ կանանց որոշել իրենց սանրվածքը։
1. Նախ անհրաժեշտ է ընտրել ձեր մազերի երկարությունը: Գուցե հարկ լինի մի քանի անգամ փոխել ոճերը, մինչ կատարյալ երկարությունը կգտնեք։
2. Մի մոռացեք պարբերաբար այցելել վարսավիրանոց՝ ճյուղավորված ծայրերը կտրելու համար, որոնք գանգուրներն անխնամ են դարձնում:
3. Եթե տարիքի հետ ձեր մազերը նոսրացել են, ապա կարճ սանրվածքը լավագույն տարբերակն է։



























