Մեր հերոսուհին հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են նպատակասլացությունն ու համառությունն օգնել ձեզ ձեր երազանքներն իրականացնելու ճանապարհին:

Մախոգանին դեռ բավականին փոքր էր, երբ բժիշկները նրան հիասթափեցնող ախտորոշում տվեցին:
Աղջիկը մեկ ոտքի վրա լիմֆոդեմա ուներ:
Սա նշանակում էր, որ հյուսվածքներում չափազանց շատ հեղուկ է հավաքվում, ինչը պատճառ դարձավ, որ ոտքը անհամաչափ ու շատ արագ աճի:

Տարիքի հետ ամեն ինչ ավելի էր վատանում: Մախոգանին վերածվեց բարեկազմ, գեղեցիկ աղջկա, բայց նրա հիվանդ ոտքը կշռում էր 45 կգ:
Բուժում չկար, միայն օժանդակ թերապիա էր` լուրջ բորբոքումից խուսափելու համար:
Բժիշկները կարող էին առաջարկել միայն անդամահատում, ինչին Մախոգանին համաձայն չէր:

Համացանցում հայտնի դարձավ անսովոր աղջկա պատմությունը:
Մախոգանիին հաջողվեց մոդելային գործակալություններին հետաքրքրել և նրան աշխատանք առաջարկեցին:
Աղջիկը պարբերաբար ստիպված է բուժում անցնել, բայց նա հավատում է, որ բժշկությունը կկարողանա միջոց գտնել իր հիվանդության համար:
Այդ ընթացքում Մախոգանին փորձում է ոգեշնչել նրանց, ովքեր նման չեն ուրիշներին:
Նա կարծում է, որ երբեք չպետք է հանձնվես՝ դեպի քո երազանքների ճանապարհին գնալիս։





























