Ամեն կին չի կարող փոխզիջման գնալ առողջ հարաբերություններ պահպանելու համար:
Շատ հաճախ զուգընկերները ծանոթությունից որոշ ժամանակ անց հայտնաբերում են, որ որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկնում: Այս դեպքում կա 2 տարբերակ. Կա՛մ յուրաքանչյուրը պարանը քաշում է իր կողմը և ճիշտ է համարում միայն իր կարծիքը, կա՛մ զուգընկերներն այնքան իմաստուն են, որ կարողանում են ընդունել միմյանց տեսակետը և միևնույն ժամանակ խուսափել սուր անկյուններից:

Առաջին դեպքում վիճաբանությունն անխուսափելի է, բայց կան կանայք, ովքեր կարող են ձեւացնել, թե համաձայն են իրենց ամուսնու հետ, նույնիսկ եթե նրանք բոլորովին այլ կերպ են վարվում:

Նման կինն ունի մի քանի տարբերակիչ հատկություններ
1 – նա միշտ լսում է իր ամուսնուն, նույնիսկ եթե նա համաձայն չէ նրա կարծիքի հետ:
2 – կարող է մի փոքր փոխզիջման գնալ, նախքան լուրջ խոսակցությանն անցնելը
3 – երբեք չի վիճի ամուսնու հետ, կարտահայտի իր տեսակետը և կլսի նրան: Այս դեպքում տղամարդն ինքը կփորձի համարժեք լուծել հարցը `հօգուտ երկուսի։







