ՊՎԱ սոսինձն օգտագործել լաքի մնացորդները վերացնելու համար

Մի կողմից, այդ հնարքն իսկապես գործում է: Մյուս կողմից՝ բավական երկար պետք կլինի սպասել, մինչև սոսինձը չորանա:
Սոսինձը կարելի է փոխարինել վազելինով կամ քսուքով:
Եղունգները սառը ջրի մեջ պահել, որ լաքն ավելի արագ չորանա

Հնարավոր է՝ ջուրը բավականաչափ սառը չէր, բայց մենք չկարողացանաք ապացուցել այս խորհուրդի արդյունավետությունը՝ լաքը սովորականի պես չորացավ:
Չորացած սևաներկը կյանքի վերադարձնելու համար պետք է այն 5 րոպեով դնել տաք ջրի մեջ:

Սևաներկը 5 րոպե պահեք տաք ջրի մեջ և այն կլինի ինչպես նորը: Խորհուրդն արժանահավատ է:
Անփայլ լաք ստանալու համար պետք է լաքով եղունգները պահել գոլորշու վրա

Գոլորշու օգնությամբ իսկապես կհասնեք այդպիսի արդյունքի:
Միայն թե զգույշ եղեք՝ գոլորշին կարող է այրել:
Եթե աչքերի գծաներկը վերջացել է, սևաներկ օգտագործեք

Պարզապես գծաներկի ծայրը թաթախեք սևաներկի խոզանակով:
Թարթիչների վրայի սևաներկի ավելցուկը կարող է վերացնել ատամի խոզանակը

Ատամի խոզանակով իսկապես հնարավոր է սանրել թարթիչներն ու դրանց լրացուցիչ ծավալ հաղորդել:
Եթե վերջացել է կարմրաներկը, հարմար երանգի շրթներկ օգտագործեք

Շրթներկը կարմրաներկի փոխարեն՝ ստուգված բյութի–գաղտնիք է:
Հիմնական կանոնն է՝ ընտրեք հարմար երանգ և լավ տարածեք շրթներկը:
Աչքերի տակի այտուցները քողարկել կօգնեն կամիր շրթներկը և վրայից քսած հայլայթերը

Ըստ մեզ՝ այս խորհուրդն օգտակար չէ:
Դուք ոչ միայն չեք քողարկի այտուցը, այլև հետո ոչ մեկ խոնավ անձեռոցիկ պետք կլինի շրթներկն աչքերի տակից մաքրելու համար:
Հստակ սլաք գծելու համար գդալ օգտագործեք

Հրաշալի խորհուրդ է: Գլխավորը՝ գդալը բռնած ձեռքը չդողա:
Գտնելու համար կետը, որտեղից պետք է քսել կարմրաներկը, ցուցամատը և միջնամատը դրեք քթի կողքը

Երկու մատները դրեք քթի մոտ և այդտեղից սկսեք կարմրաներկ քսել՝ այտոսկրի կենտրոնից մինչև քունքեր շարժումով:



























