Տղամարդը «փորձեց» հղիությունը՝ իր կնոջն ավելի լավ հասկանալու համար

Հետաքրքիր

Հղի կանանցից և երիտասարդ մայրերից բազմիցս անգամ կարելի է լսել այն արտահայտությունը, որ «որ ոչ մի տղամարդ դրան չի դիմանա»:

Տղամարդը «փորձեց» հղիությունը՝ իր կնոջն ավելի լավ հասկանալու համար

Մեր իրական պատմության հերոսը որոշեց փորձել «իր մաշկի վրա», թե ինչպիսի՞ն է հղի կին զգալը: Բանն այն է, որ նրա կինն արդեն հղիության բավականին մեծ ժամանակահատվածում է, և տղամարդը ցանկանում էր ավելի լավ հասկանալ, թե կինն ի՞նչ է զգում երեխային սպասելիս:

Տղամարդը «փորձեց» հղիությունը՝ իր կնոջն ավելի լավ հասկանալու համար

Այսպիսով, «ամբողջական զգացողության» համար մեր հերոսի կինն օգտագործել է մարմնամարզական գնդակ 6 կգ քաշով, որն ուղղակի կապել է ամուսնու որովայնին սննդային թաղանթով: Եվ գիտե՞ք, թե որքան ժամանակ նա դիմացավ առանց բողոքելու: Ընդամենը 17 վայրկյան: Դրանից հետո տղամարդը սկսեց ասել, որ մեջքը ցավում է, մկանները սեղմվում են և գոտկատեղի շրջանում խիստ անհանգստություն է զգում։

Տղամարդը «փորձեց» հղիությունը՝ իր կնոջն ավելի լավ հասկանալու համար

Կինն անհաջողակ «հղիին» հիշեցրեց, որ որոշ կանայք կրկնակի քաշ են հավաքել նորածնին սպասելիս: Այնպես որ, նրա դեպքը դեռ այնքան էլ բարդերից չէ: Իսկ հետո նա առաջարկեց, որ ապագա հայրիկը փորձի անել ամենասովորական բաները։ Գրիչը բարձրացնել հատակից, հագվի և հարմար դիրք գտնի քնելու համար։ Ավելորդ է ասել, որ այս ամենը նրան մեծ դժվարությամբ տրվեց:

Տղամարդը «փորձեց» հղիությունը՝ իր կնոջն ավելի լավ հասկանալու համար

Ի դեպ, մեր փորձարարի կինը շարունակում էր զբաղվել սպորտով, նույնիսկ երրորդ եռամսյակում: Իսկ նա, լինելով լավ մարզավիճակում, հազիվ կարողացավ ծանրաքարը բարձրացնել գետնից: Մի քանի ժամ անց տղամարդը հանձնվեց ՝ խոստովանելով. «Դիմանալն իսկապես դժվար է: Միայն հիմա ես հասկացա, որ ապագա մայրերն իսկապես ուժեղ են: Այն, ինչ նրանք են անում, անհավանական է »:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում