Թեստ. բացահայտեք բնավորության ուժեղ կողմերը

Գրադարան:

Ամեն ինչ վերահսկողության տակ եք պահում, ոչինչ ինքնահոսի չեք թողնում: Առողջ դատողություն ունեք: Ձեր զգացմունքներին լսելու փոխարեն՝ կարիք ունեք զգալու, որ օգտակար եք:

Ձուկ գրադարանում:

Ազատ եք, առավելագույնս հանդուրժող մարդկանց կենսակերպի, աշխարհայացքի հանդեպ: Կարողանում եք կապ հաստատել մարդկանց հետ, միջանձնային հարաբերություններ կառուցել:

Ցանկանում եք, որ մարդիկ ազատ լինեն: Ձեզ չեք համեմատում մարդկանց հետ, չեք փորձում առանձնանալ, չեք ցուցադրում ձեր իրական կամ թվացյալ գերազանցությունը:

Պատուհան:

Սիրում եք սովորել, նոր ապրումներ, էմոցիաներ, զգացմունքներ որոնել: Չեք ձանձրանում: Սովոր չեք հետևել կյանքին՝ պատուհանի մոտ նստած: Ձեզ անհրաժեշտ է դուրս գալ տանից, խորասուզվել կյանքի մեջ:

Չեք շտապում, հասկանում եք, որ կյանքում ամենալավ բաները ժամանակ են պահանջում:

Վտառ:

Հավասարակշռված եք, ռացիոնալ, մտածող: Ձեզ թույլ չեք տալիս տարվել զգացմունքներով՝ իրավիճակների և ինքներդ ձեր հանդեպ վերահսկողությունը չկորցնելու համար: Պերֆեկցիոնիստ եք, ամեն բան պետք է կարգին լինի:

Ինքնաբերական գործելը ձեզ համար ամենամեծ մարտահրավերն է: Դա նման է փոթորկի ժամանակ անվտանգությունը կորցնելուն:

Երեխաներ:

Լի եք էներգիայով, ցանկանում եք հաջողության հասնել, գիտեք ձեր արժեքը, բայց փառասեր չեք:

Չեք ցանկանում կախված լինել որևէ մեկից կամ որևէ բանից, մերժված լինել կամ կորցնել վերահսկողությունը: Ձեզ ազատ ու հավասարակշռված հարաբերություններ են հարկավոր, որոնք կարող են ինքնավստահության զգացում հաղորդել: