Անչափ կարևոր է այն, թե ինչպիսի մարդկանցով ենք շրջապատված: Մարդն ինքն է ընտրում իր մտերիմներին: Հաճախ այն մարդիկ, որոնց մենք շատ մտերիմ ենք համարում դառնում են մեր կյանքը կործանողները:
Խորհուրդ ենք տալիս հեռու մնալ «թունավորության» հետևյալ նշաններն ունեցող մարդկանցից՝
Նրանք չափազանց եսասեր են ու մնում են Ձեր կողքին միայն իրենց նպատակներին հասնելու համար:
Ձեզ հետ հարաբերություններում նրանք չափից շատ են խնդրում ու վերցնում՝ փոխարենը ոչինչ չտալով:
Ձեր միջև ծագած անգամ ամենաաննշան վիճաբանության մեջ նրանք միշտ փորձում են հաղթել ու ապացուցել իրենց արդարությունը:
Նրանց վարքագիծն ուրիշների մոտ այլ է, իսկ երբ առանձին եք այլ է:
Ցանկացած իրավիճակում իրենք իրենց երբեք մեղավոր չեն զգում: Նրանք միշտ զոհի դերում են:
Նրանք միշտ փորձում են համոզել, որ միայն պետք է իրենց հավատալ: Հաճախ Ձեզ ու Ձեր ընկերներին միմյանց դեմ են տրամադրում:
Նրանք շատ հաճախ են փոխում իրենց վարագիծը՝ մեկ կարող են լինել շատ բարի ու կամեցող, մեկ կարող են լինել շատ սառն ու դաժան:
Նրանք հաճախ են ստում ցանկացած առիթով ու հրաժարվում են ընդունել դա, ինչպես նաև թաքցնում են իրենց բնավորության թերություններն ու մոլորեցնում Ձեզ:







