Ջուդիթ Նվոկոչան կանադացի լուսանկարիչ է՝ նիգերիական արմատներով:
Ջուդիթի ամենանվիրական երազանքը երեխաներն էին, բայց կինը երկար ժամանակ չէր կարողանում հղիանալ:

Ի վերջո, նա և իր ամուսինը դիմեցին ԷԿՈ–ի:
Բժիշկները նախազգուշացրեցին զույգին, որ առաջին փորձը միշտ չէ, որ հաջող է լինում, բայց ինչ–ինչ պատճառներով Ջուդիթը վստահ էր հաջողության մեջ:
Ավելին, կինը հենց առաջին օրվանից զգաց, որ ինքը երկվորյակների մայր կդառնա, և այդպես էլ եղավ:



Բայց ոչ ոք չէր կարող ենթադրել, որ ծնված երեխաներն այդքան անսովոր կլինեն:
Տղան ՝ Կամիսը, ծնվեց մուգ մաշկով, ինչպես իր մայրը, բայց աղջիկը՝ Կաչին իսկական սպիտակաձյունիկ է:
Երբ Ջուդիթին առաջին անգամ դստերը տվեցին, կինը որոշեց, որ երեխային պարզապես շփոթել են։
Միայն շատ ավելի ուշ երիտասարդ մայրը տեսավ, որ Կաչին ճիշտ իր պատճենն է, միայն թեթև տարբերակում:



Այսօր երեխաներն արդեն 5 տարեկան են:
Կամիսը պարզապես պաշտում է իր ալբինոս քրոջը և նրա մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում:
Հպարտ ու սիրառատ մայրիկն անընդհատ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաներ է կազմակերպում իր սիրելի երկվորյակների համար, քանի որ ավելի հետաքրքիր ու անսովոր մոդելների մասին նույնիսկ չես երազի։



Անհավատալի է, չէ՞։









