Շատերն են սիրում դեպի «ոչ մի տեղ» չպլանավորված ուղևորությունները: Նրանց համար այս ընթացակարգը մեդիտացիայի պես մի բան է:
Նրանք, ովքեր սիրում են հեռու ճանապարհորդել, ճանապարհը համարում են մի տեսակ գրավչություն: Որոշ ճանապարհներ այնքան տպավորիչ և գրավիչ են, որ դրանք ամբողջ համացանցում հայտնի են դարձել որպես ամենասարսափելի ճանապարհներ:
Օրինակ, սա Չինաստանի Գուոլյան թունել տանող ճանապարհն է: Դրա երկարությունը 1,5 կմ է: Թունելը, կարծես, պատուհաններ ունի, որոնց միջով տեսանելի է խորը անդունդը։

Հաջորդ ճանապարհը Նոր Զելանդիայում է և կոչվում է Բոլդուին փողոց: Գագաթի լանջը հասնում է 19 աստիճանի:

Այս ճանապարհը Նորվեգիայում է, կամուրջը կոչվում է Ստորսեզանդեցկի: Կհամարձակվե՞իք երթևեկել դրանով քամոտ եղանակին:

Ջիբրալթարի Ուինսթոն Չերչիլի պողոտա, որը հատում է ինքնաթիռի թռիչքուղին: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, ճանապարհն անմիջապես փակվում է, և տեղադրվում են պաշտպանիչ արգելքներ:

Կհամարձակվե՞ք նման ճանապարհներով երթևեկել:







