Կենդանիները, որոնց ինչ-որ մեկը խնամել է մանկության տարիներին, հիշում են այս մարդուն ընդմիշտ, և դա վաղուց արդեն ապացուցված փաստ է:
Հավանաբար ձեր կյանքում էլ է այդպես եղել, երբ գտել եք մի քոթոթի և բերել նրան գյուղ, տատիկի մոտ, չնայած դուք ինքներդ հաճախակի չեք գալիս, բայց նա այնուամենայնիվ հիշում է ձեզ և հուզվելու չափ ուրախ է ձեզ տեսնելիս: Դա տեղի է ունենում ոչ միայն տնային կենդանիների հետ, վայրի կենդանիները նույնպես լավ են հիշում, թե ովքեր էին սկզբում իրենց խնամում:

Այս պատմությունը տեղի է ունեցել Նյու Յորքի կենդանաբանական այգում: Ժամանակին փոքրիկ արջուկին՝ Սոնյային, մեծացրել է նախկին աշխատակից Ջոնաթանը, որը հետագայում դուրս եկավ աշխատանքից: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ մի քանի տարի անց կենդանաբանական այգի գալով՝ Սոնյան ճանաչեց տղամարդուն, չնայած այս ընթացքում նա արդեն լավ մեծացել էր։

Փոքրիկ արջուկից նա դարձել էր մեծ արջի: Բայց այդքան սարսափելի ու ահարկու լինելով հանդերձ, նա հանկարծ հալվեց, երբ տեսավ իր հին ընկերոջը:


Այս հանդիպման տեսարանից ոչ ոք չկարողացավ անտարբեր մնալ, ոմանք նույնիսկ արտասվեցին: Իհարկե, այս քնքուշ տեսարանը նկարահանվել է: Եվ այսօր մենք բոլորս միասին կարող ենք նայել այն:

Երկուսն էլ այնպիսի անկեղծ հույզեր ունեն: Ամենալավն այն է, որ նման դեպքերը շատ են, և ուզում ես հավատալ, որ դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Թեկուզ միայն այն պատճառով, որ այդպիսի հույզերն ապրելն աննկարագրելի է:







