Ի՞նչ եք կարծում, միգուցե արդեն ժամանակն է ինչ-որ բան որոշել և գործարկել Ձեր կյանքի փոփոխման գործընթացը: Այո, դա անհանգստացնող և մի փոքր վախեցնող է, բայց արդյունքում այդ գործընթացը կբերի միայն բարեկեցություն և բարգավաճում: Դուք կարող եք սկսել փոքր քայլերով և մանր գործողություններով, որպեսզի հետզհետե հարմարվեք և Ձեր մեջ վարժեցնեք դեպի կյանք միայն լավը թողնելու սովորույթը:Եվ այսպես․1. Սոցիալական ցանցերի Ձեր հաշիվներում արգելափակեք բոլոր բացասական մարդկանց:
2. Մի պատասխանեք չար, թունավոր, քննադատական և անդուր մեկնաբանություններին և հաղորդագրություններին: Ուղղակի սեղմեք delete:3. Դուրս եկեք սոցիալական ցանցից թեկուզ մեկ օրով:4. Ժամանակ առ ժամանակ դուրս եկեք ինչ-որ մեկի հետ ժամադրության:
5. Բարի եղեք բացարձակ անծանոթ մարդու հետ:6. Հանգստյան օր վերցրեք և ամբողջ օրը երես տվեք Ձեզ:
7. Դադարեք ամեն ինչ գերագնահատել և ինքներդ Ձեզանից շատ բաներ հորինել: Դրա փոխարեն ուղղակի խորը շունչ քաշեք:8. Գնեք Ձեզ համար որևէ համակրելի հագուստ և կրեք դա Ձեզ համար, այլ ոչ ուրիշների:9. Պառկեք քնելու որքան հնարավոր է շուտ և քնեք առնվազն 10 ժամ:
10. Սովորեք ներկա գտնվել այստեղ և հիմա և վայելել պահը:11. Գնացեք որևէ ճանապարհորդության և հետազոտեք շրջապատը:12. Գիտակցեք, որ դուք կաք որպես անձ և երախտապարտ եղեք Ձեր բոլոր ձեռքբերումների համար:13. Ներեք այն մարդուն, ով վատ բան է թույլ տվել Ձեր հանդեպ:14. Ամեն օր որևէ փոքրիկ բան արեք, որպեսզի մեկ քայլով մոտենաք Ձեր նպատակներին:15. Լավ գիրք կարդացեք:16. Լսեք երաժշտություն, որը փակում է շրջապատից եկող աղմուկը:17. Երբ ցնցուղ եք ընդունում, մի ամաչեք բարձր և ի սրտե երգել:18. Ասեք «ոչ», եթե չեք ցանկանում երեկոյան ընկերների հետ գնալ բար:19. Մի որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ և հաճույք ստացեք այդ պահից:20. Ջնջեք բոլոր հին մեյլերը, որոնք չգիտես թե ինչու պահում եք էլ․ փոստում:21. Ձերբազատվեք բոլոր այն իրերից, որոնցից այլևս չեք օգտվում:22. Անցեք լիարժեք բժշկական ստուգում:23. Բաց թողեք սթրեսերն ու անինքնավստահությունը:24. Ժամանակ անցկացրեք Ձեր մտերիմների հետ:25. Դադարեք համեմատել Ձեզ ուրիշների հետ:26. Թեկուզ մեկ օրով հրաժարվեք ինտերնետից:27. Ավելի շատ ուրախացեք և ծիծաղեք:28. Դարձեք Ձեր իսկ ամենահավատարիմ երկրպագուն:29. Ազնիվ եղեք ինքներդ Ձեր հանդեպ և մի հետևեք ամբոխին:30. Սովորեք սիրել Ձեր թերությունները: Դրանք Ձեր մասնիկն են և դարձնում են Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: