Տարօրինակությունների կատարյալ խառնուրդ:
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր տարօրինակությունները… Եվ երբ ստորև թվարկված նշանները գտնում են համապատասխան զուգընկեր, ստացվում է երկու մարդու ներքին տարօրինակությունների կատարյալ համադրություն։
Խոյ + Երկվորյակ
Խոյը իմպուլսիվ է ու համարձակ, իսկ Երկվորյակները լավ են հարմարվում: Սա նշանակում է, որ նրանց համար ոչ մի տարօրինակ կամ խենթ բան շատ չէ, և որ նրանց միայն զվարճանք ու արկածներ է սպասվում առջևում:
Ցուլ + Ձկներ
Ցուլը բավականին զուսպ, բայց միեւնույն ժամանակ շատ զգայուն կենդանակերպի նշան է: Եվ Ձկները նրա հետ հարաբերությունների մեջ գտնում են հարազատ հոգի, համախոհ մարդ, որի կողքին նրանք պարզապես կարող են բացվել և չթաքցնել իրենց տարօրինակությունները:
Երկվորյակ + Աղեղնավոր
Երբ իմպուլսիվ և լավատես Աղեղնավորը սկսում է հանդիպել սրամիտ և ճկուն Երկվորյակի հետ, նրանք անվախորեն փորձում են և անում են այն ամենը, ինչ ուզում են զվարճանալու համար, որքան էլ որ դա տարօրինակ է թվում կամ երևում:
Խեցգետին + Կարիճ
Երբ Կարիճի կիրքը հանդիպում է Խեցգետնի սիրառատ բարության հետ, այս երկու նշանների սիրո ճախրող նավերը հայտնվում են անհայտ տարածքում:
Առյուծ + Առյուծ
Առյուծը սիրում է հիմարություն անել` գլխին լուսամփոփ հագնելով ու լինելով ուշադրության կենտրոնում: Եվ եթե միանգամից երկու առյուծ միավորեք, ապա բառիս բուն իմաստով զվարճանքի էլ ավելի խենթ ձևեր կստանաք:
Կույս + Ձկներ
Այս երկու ստեղծագործ մարդկանց փոխհարաբերությունները նման են մոգության: Ձկները կզարմանան, արդյո՞ք այս ամենը չափազանց խելահեղ չէ, մինչդեռ վերլուծական Կույսը կապացուցի, թե ինչու է այս գաղափարը լավագույնն աշխարհում:
Կշեռք + Աղեղնավոր
Երբ Կշեռքների զիջողականությունը հանդիպում է Աղեղնավորի իմպուլսիվությանը, ամեն ինչ արագորեն դուրս է գալիս վերահսկողությունից` կյանքը դարձնելով մի խենթ արկած:
Աղեղնավոր + Խոյ
Դա նման է բենզինն ու լուցկիները միասին պահելուն՝ պայթյունավտանգ խելագարություն: Կատաղի բոցերի նման, այս երկուսն էլ «կուլ են տալիս» ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր արկածախնդրություն:
Այծեղջյուր + Ջրհոս
Լրացնելով գերազանցության հետապնդումը Ջրհոսի նորարարական մտածողությամբ ՝ վերջինս խրախուսում է Այծեղջյուրին դուրս գալ սահմաններից: Հենց այս պահին ամեն ինչ սկսում է տարօրինակ դառնալ, և շատ արագ։
Ջրհոս + Երկվորյակ
Եթե Ջրհոսի նորարար մտածողությունը համատեղեք Երկվորյակների ստեղծագործական գործի հետ, ապա նույնիսկ ամենախենթ գաղափարը փայլուն կթվա: Ինչո՞ւ ոչ։ Խախտելով ցանկացած կանոն, թող օրը լի լինի խենթ զվարճանքներով։
Ձուկ + ձուկ
Նման ստեղծագործ մտքերի կապը խախտում է ցանկացած սահման: Բանն այն է, որ այս զույգը թույլ է տալիս իրենց երազել աշխարհի ամենատարօրինակ բաների մասին։







