60 տարեկան գեղեցկուհի տատիկին հաճախ են շփոթում իր 30-ամյա դստեր հետ

Դոունը և Շեր Հաբշերն ապրում են Միացյալ Նահանգներում և բավականին հայտնի են իրենց հայրենիքում: Շերը երեսնամյա գեղեցկուհի է, ապրում է Նյու Յորքում: Իսկ Դոունը նրա մայրն է, որին հաճախ շփոթում են դստեր հետ անհավանական նմանության պատճառով: Եվ նույնիսկ չնայած գրեթե 30 տարվա տարբերությանը, Դոունն ու Շերը իսկապես շատ նման են երկվորյակների։

60 տարեկան գեղեցկուհի տատիկին հաճախ են շփոթում իր 30-ամյա դստեր հետ

Նմանատիպ և գրեթե նույնական գծերը սկսեցին ի հայտ գալ, երբ Շերը հասավ պատանեկության: Դեռահասության տարիներին դուստրը նույնիսկ լարվել էր նմանությունից, և նա երազում էր, որ իր մայրը նման լինի իր ընկերների ծնողներին: Նմանության պատճառով հաճախ էին առաջանում զավեշտալի իրավիճակներ:

60 տարեկան գեղեցկուհի տատիկին հաճախ են շփոթում իր 30-ամյա դստեր հետ

Մի օր Դոունի ընկերուհին երկար խոսեց Շերի հետ` կարծելով, որ իր դիմաց ոչ թե երիտասարդ աղջիկն է, այլ նրա մայրը: Իսկ դստեր ամուսինը (նա ամուսնացած է և ունի իր սեփական երեխան) խփեց կնոջ մոր հետույքին` շփոթելով նրան իր սիրելիի հետ:

60 տարեկան գեղեցկուհի տատիկին հաճախ են շփոթում իր 30-ամյա դստեր հետ

Բայց Շերի ամուսինը նույնիսկ ուրախ է, որ զոքանչն այդքան տպավորիչ և երիտասարդ է երևում, քանի որ սա ապացույց է այն բանի, որ նրա դուստրը 30 տարի անց կշարունակի մնալ գեղեցկուհի:

60 տարեկան գեղեցկուհի տատիկին հաճախ են շփոթում իր 30-ամյա դստեր հետ

60-ամյա Դոունը չի թաքցնում երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքները: Կինը հետևում է բուսական և հավասարակշռված սննդակարգին, խմելու ռեժիմին է հետեւում և շատ ջուր է խմում, խնամում է իր մաշկը, պահպանում է ֆիզիկական ակտիվությունը և փորձում է բավարար քնել:

60 տարեկան գեղեցկուհի տատիկին հաճախ են շփոթում իր 30-ամյա դստեր հետ

Դոունը նաև խոստովանում է, որ տպավորիչ տեսքը մասամբ Շերի վաստակն է: Աղջիկը կիսվում է նորաձեւության միտումներով իր մոր հետ և օգնում է քայլել ժամանակին համընթաց: Մայրիկն ու դուստրը հագուստի նույն չափն ունեն, ուստի նրանք պարբերաբար փոխանակվում են իրերով և հաճախ գնում են նույն հանդերձանքները` իսկական խառնաշփոթ առաջացնելով, երբ նրանք միասին հայտնվում են հասարակության մեջ:

Դոունը նաև պնդում է, որ դրական տրամադրությունը կարևոր է: Բացի այդ, նա ասում է, որ իրեն ոգեշնչում է ամենահարազատ մարդու` Շերի հետ սերտ կապը: Մայրիկն ու դուստրը նույնիսկ համատեղ գիրք են գրել իրենց գրեթե իդեալական հարաբերությունների մասին. «Կապ, որը հավերժ կմնա»: Բացի այդ, այս երկուսը մասնակցեցին ամերիկյան ռեալիթի շոուին, որից հետո ավելի հայտնի դարձան։

60 տարեկան գեղեցկուհի տատիկին հաճախ են շփոթում իր 30-ամյա դստեր հետ

Այս պահին Շեր և Դոունը Instagram- ում ունեն շուրջ 75 հազար բաժանորդ: Իրենց հետևորդների հետ մայրն ու դուստրը պարբերաբար կիսվում են դիտարժան լուսանկարներով, որոնցում երբեմն դժվար է պարզել, թե ով ով է։