Մեծ Բրիտանիայից մի երիտասարդ մայր՝ Լյուսի Խաթամին, որոշեց դուրս գալ սրճարան: Իհարկե, նրա հետ էր իր 8 ամսական երեխան: Ի դեպ, սա նրանց առաջին ելքն էր դեպի այդքան մարդաշատ և աղմկոտ տեղ։

Բայց, ըստ ամենայնի, անսովոր միջավայրի պատճառով երեխան սկսեց քմահաճություն անել և արտասվել: Լյուսին ամեն կերպ փորձում էր հանգստացնել իր փոքրիկ որդուն: Հանկարծ հարևան սեղանից լսվեց մոտ քսան տարեկան տղայի ձայն. “Դե փակիր վերջապես նրա բերանը”:

Աղջիկը նույնիսկ չհասցրեց ինչ-որ բան պատասխանել, քանի որ տղամարդը, ամենայն հավանականությամբ, այդ տղայի հայրը, վեր կացավ և բռնեց նրա ականջից:
“Կարծում ես դու փոքր ժամանակ ուրի՞շ ես եղել: Դու մի փոքր անշնորք լակոտ էիր։ Հիմա գնա ու ներողություն խնդրի։ Առաջարկիր նրան նախաճաշ բերել, քանի որ նրա ձեռքերը զբաղված են”, – սպառնալիորեն ասաց տղամարդը:

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ տղան արեց դա, նա ներողություն խնդրեց և տաք նախաճաշ բերեց երիտասարդ մորը:

Ավելի ուշ, Լյուսին իր ֆեյսբուքյան էջում տարածեց այս պատմությունը. «Շնորհակալություն այդ հայրիկին այն բանի համար, որ ավելի քան քսան տարի անց նա դեռ հիշում է, թե ինչ է փոքրիկ երեխայի ծնող լինելը», – գրել էր նա:







