«Հղիացել է արդեն իսկ հղի լինելով»։ Շատ անսովոր երկվորյակների պատմություն

Նայեք այս սիրուն նորածիններին: Դժվար է հավատալ, բայց նրանք ոչ միայն եղբայր և քույր են, այլ …երկվորյակներ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Չէ՞ որ երեխաները տարիքի բավականին նկատելի տարբերություն ունեն:

«Հղիացել է արդեն իսկ հղի լինելով»։ Շատ անսովոր երկվորյակների պատմություն

Բրիտանացի զույգը` Ռեբեկկան և Ռիզ Ուիվերը, վաղուց էին երազում ընտանիքում համալրման մասին: Այնուամենայնիվ, Ռեբեկկային չէր հաջողվում հղիանալ: Կինը հատուկ թերապիայի կուրս անցավ և, վերջապես, եկավ երկար սպասված հղիությունը։

«Հղիացել է արդեն իսկ հղի լինելով»։ Շատ անսովոր երկվորյակների պատմություն

Ուլտրաձայնային առաջին երկու սեանսն անցավ առանց անսովոր միջադեպերի: Բայց երրորդում հանկարծակի ամուսիններին հայտնեցին, որ երկվորյակներ են սպասում: Երկրորդ երեխան նորմալ աճեց և զարգացավ, բայց չգիտես ինչու, նա առաջինից հետ էր մնում երեք շաբաթով: Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը, նրանք պարզապես շարունակում էին վերահսկել հղիության ընթացքը:

«Հղիացել է արդեն իսկ հղի լինելով»։ Շատ անսովոր երկվորյակների պատմություն

Մի քանի շաբաթ անց միայն բժիշկները եկան այն եզրակացության, որ բժշկության մեջ կա «գերհղացում» կոչվող մի երեւույթ: Այսինքն` արդեն իսկ հղի լինելով, մոտ 3-4 շաբաթական, Ռեբեկան կրկին էր հղիացել: Բժշկության ողջ պատմության ընթացքում կար ընդամենը 13 նման դեպք, այստեղ, թերևս, պատճառը օվուլյացիայի խթանման միջոցն էր, որը կինն օգտագործել էր նախկինում: Այնուամենայնիվ, երեխաների տարբերությունը համեմատաբար փոքր էր, ինչը նշանակում է, որ երկուսին էլ փրկելու հնարավորություն կար:

«Հղիացել է արդեն իսկ հղի լինելով»։ Շատ անսովոր երկվորյակների պատմություն

Եվ այնուամենայնիվ, բարդությունների պատճառով 34 շաբաթականում բժիշկները ստիպված եղան կեսարյան հատում կատարել Ռեբեկկային: Փաստացի, նրա տղան ծնվել է խոշոր և համարյա լիարժեք, իսկ աղջիկը շատ է հետ մնացել, քանի որ նա 30 շաբաթականից ոչ ավել էր: Սակայն բժիշկներին հաջողվեց դուրս բերել նորածնին։ Այսօր փոքրիկներ Նոյը և Ռոզալին արդեն տանն են իրենց մայրիկի և հայրիկի հետ, չնայած ևս մի քանի ամիս երեխաներին հատուկ խնամք և հսկողություն կպահանջվի:

«Հղիացել է արդեն իսկ հղի լինելով»։ Շատ անսովոր երկվորյակների պատմություն

Կիսվել սոց․ ցանցերում
X