Ավստրալիայում հազարավոր օձեր և սարդեր ապաստան են փնտրում բնակիչների տներում։ Բնակիչները տեսանյութ են տեղադրել, թե ինչպես են սարդերի բանակը իրենց տներում հայտվել

Ավստրալիացիների համար վերջին ամիսը շատ բարդ էր:

Անցյալ հանգստյան օրերին, երկրում համաճարակի հետ կապված սարսափելի իրավիճակից բացի, նաև սարսափելի անձրև տեղաց բնակիչների վրա: Այդպիսի բան գրեթե 100 տարի չէր եղել:

Գրեթե բոլոր փողոցները ողողված են ջրով, ինչի արդյունքում օձերը, սարդերն ու այլ միջատները ազատ շրջում են ավստրալացիների փողոցներով ու տներով: Բոլոր կենդանի արարածները սպասում են ջրի արտահոսքին, որ վերադառնան իրենց բնակավայրեր:

Ավստրալիացիները չեն զարմանում միջատների հարեւանությամբ, բայց կարծես թե այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է:

Կիսվել սոց․ ցանցերում
X