1. Նա ամեն ինչ անում է Ձեզ համար
Նա ամեն ինչ անում է, որպեսզի երջանիկ լինեք:
Նա լսում է Ձեր բոլոր պատմություններն աշխատանքի մասին, մերսում է Ձեր պարանոցը, երբ երկար եք նստում համակարգչի առջեւ, ընթրիք է պատրաստում, երբ Դուք շատ հոգնած եք լինում:
Ձեր կյանքն ավելի լավը դարձնելը նրա գլխավոր նպատակն է, եւ նա հրաշալի անում է դաԼ
2. Նա ուզում է մշտապես Ձեզ հետ լինել
Եթե նա ամեն օր առաջարկում է ամեն օր հանդիպել եւ ձգտում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Ձեզ հետ, ապա նա խենթի պես սիրահարված է եւ հազիվ թե որեւէ տեղ կգնա առանց Ձեր համաձայնության:
3. Սիրով զբաղվելը նրա համար գլխավորը չէ
Իհարկե՝ նա ուրախությամբ է Ձեզ հետ սիրով զբաղվում, բայց սիրով զբաղվելը չէ Ձեզ հետ լինելու հիմնական պատճառը: Ընդհանրապես պատճառ չէ:
Նա ուզում է Ձեզ հետ ավելին անել, ըստ էության՝ մնացյալ ամեն ինչ:
4. Նա մտածում է Ձեր մասին, երբ կարեւոր որոշումներ է կայացնում
Նա նոր աշխատանքի չի համաձայնում, մինչեւ չի քննարկում Ձեզ հետ:
Նա նոր բնակարան չի վարձում, մինչեւ չի համոզվում, որ Ձեզ հարմար կլինի այնտեղ հասնել:
Դա չի նշանակում, որ նա չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց նրա համար կարեւոր է Ձեր կարծիքն իմանալ:
5. Նա Ձեզ ասում է այն, ինչ ոչ մեկի չի ասել
Խորը գիշերներին, երբ մարդիկ սկսում են միմյանց ամենաթանկ գաղտնիքները պատմել, նա Ձեզ ասում է այն, ինչ ոչ մեկի չի ասել, նույնիսկ լավագույն ընկերոջը:







