Բրիտանացի Ջեյմս Լուստի հասակն ընդամենը 110 սմ է: Կարծում եք՝ սա ինչ-որ կերպ ամաչեցնո՞ւմ է նրան: Ընդհանրապես! Երեխա ժամանակ, երբ Ջեյմսը հասկացավ, որ ինքը տարբերվում է մյուս երեխաներից, տղան շատ իմաստուն վարվեց։ Նա որոշեց իր առանձնահատկությունը վերածել «համովության», որը չունեն ուրիշները:

Կենսուրախ ու ինքնավստահ երիտասարդին հաջողվեց կյանքում հաջողությունների հասնել: Ջեյմսը միշտ ունեցել է շատ ընկերներ, շնորհիվ իր կենսուրախ բնույթի, մարդիկ միշտ էլ ձգտել են նրան: 33 տարեկան հասակում Ջեյմսը շատ հաջողությունների է հասել իր կյանքում. Նա դարձել է հաջողակ պահանջված դերասան և հաղորդավար BBC հեռուստաալիքում:

Հետևաբար, երբ նա առաջին անգամ տեսավ գեղեցկուհի Քլոեին, տղամարդը նույնիսկ չէր էլ կասկածում, որ կկարողանա փոխադարձության հասնել նրանից: Ջեյմսն աղջկան հրավիրեց միասին ընթրելու, և նա համաձայնվեց` ենթարկվելով նրա հմայքին: Սրճարանում մատուցողը սկզբում շփոթեց Ջեյմսին Քլոեի երեխայի հետ` հասակի տարբերության պատճառով և միայն հետո հասկացավ, որ սխալվել է: Սակայն զավեշտալի միջադեպը բոլորովին չվշտացրեց Ջեյմսին, նա ամեն ինչ կատակի վերածեց, որի վրա երկար ժամանակ ծիծաղում էին նա ու Քլոեն: Տղամարդուն հաջողվել էր այնքան մեծ տպավորություն թողնել աղջկա վրա, որ այդ օրվանից նրանք սկսեցին հանդիպել:


Այսօր Ջեյմսն ու Քլոեն երջանիկ ամուսնական զույգ են, ովքեր դաստիարակում են իրենց գեղեցիկ դստերը՝ Օլիվիային: Աղջիկը ընդամենը երկու տարեկան է, բայց հասակով գրեթե հասել է իր հայրիկին: Ի դեպ, Օլիվիան պարզապես սիրում է պատկերել իր սիրած հեքիաթային հերոսներին: Ջեյմսը վստահ է, որ իր դուստրը հիանալի դերասանուհի է լինելու, և ժամանակ առ ժամանակ նրան նույնիսկ իր հետ տանում է նկարահանման:









