Կրասնոյարսկի բնակչուհի Ալիսա Սամսոնովան, ում այսօր ներկայացնում ենք, ընդամենը 12 տարեկան է, բայց արդեն հայտնի է նորաձևության աշխարհում։ Երիտասարդ գեղեցկուհին սկզբում գերել է ոլորտի ազդեցիկ մարդկանց, իսկ հետո հայտնվել է ամենագեղեցիկ մոդել–երեխաների վարկանիշային աղյուսակում՝ ըստ Bright Side բրիտանական օնլայն պարբերականի վարկածի։


Ալիսան հազվադեպ է դասի գնում, քանի որ զբաղված է իր մոդելային աշխատանքով։ Նա արդեն մի քանի տարի աշխատում է արևմտյան դիզայներների հետ և համարվում է նորաձևության աշխարհի ամենապահանջված երեխաներից մեկը։



Հիմա երիտասարդ մոդելի պորտֆոլիոյում հսկայական քանակությամբ լուսանկարներ կան, որոնք մոտ ժամանակներս կհարթեն նրա ճանապարհը դեպի բարձր նորաձևություն և աշխարհի լավագույն բեմահարթակներ։









