Հաճախ նոր կոշիկը սեղմում է կամ հարում է ոտքը։ Ինչպես վարվել նման դեպքերում։
Տարբերակ 1.

1. Կոշիկը ներսից թրջեք սպիրտով կամ օղիով։
2. Դրանից հետո հագեք դրանք և քայլեք տան մեջ առնվազն մեկ ժամ, նույնիսկ եթե շատ անհարմար է։
Տարբերակ 2.

1. Տաք գուլպաներ հագեք և ոտքը մտցրեք կոշիկի մեջ։
2. Տաք ֆենը մոտ 15 րոպե պահեք կոշիկների վրա։
Տարբերակ 3.

1. Կաշվե կոշիկին գերչակի յուղ քսեք և թողեք մի քանի ժամ։
2. Հետո լավ մաքրեք յուղը, որ հետքեր չմնան։
Տարբերակ 4.

1. Կոշիկը պարաֆինով շփեք և թողեք պատշգամբում ամբողջ գիշեր։
2. Հետո լավ լվացեք, որ պատերին մոմ չմնա։
Տարբերակ 5.

1. Կոշիկի մեջ խոնավ թուղթ մտցրեք և թողեք այնտեղ չորանա։
2. Դրանից հետո հանեք արդեն ուռած թղթի կտորները (ցանկալի է թերթի կտորներ լինեն)։
Տարբերակ 6.

1. Հերմետիկ տոպրակների մեջ ջուր լցրեք և մտցրեք կոշիկի մեջ, այնուհետև կոշիկը դրեք սառնախցիկը։
2. Կոշիկը սառցախցիկում պետք է մնա առնվազն մեկ օր։







