Նրանք ընկերություն էին անում շուրջ երկու տարի, որոշել էին օրինականացնել հարաբերությունները, ամուսնանալ և միասին ապրել:
Սակայն տղայի մտքով անգամ չէր անցնում, որ աղջիկն ատում է իր շանը և Աղջիկը տղայի առաջ պայման դրեց, որ իրենք կամուսնանան մի դեպքում, եթե տղան ազատվի իր շնից:
Մի օր, աղջիը նրան հարցրեց, թե վերջապես, երբ պետք է տղան ազատվի շնից, նա պատասխանեց, որ համացանցում հայտրարություն է տեղադրել և հավանաբար շուտով այդ հարցը կլուծվի:
Աղջիկը որոշեց տեսնել այդ հայտարարությունը և կորցրեց ինքնատիրապետումը: Ահա թե ինչ էր գրված հայտարարության մեջ.
«ՇՏԱՊ: Անվճար կհանձնեմ հոգատար ձեռքերի: Իմ ընկերուհին չի սիրում իմ շանը: Այդ իսկ պատճառով, նրան նոր տուն է հարկավոր, նա զտարյուն է, ինձ հետ է շուրջ 2 տարի, հավատարիմ է, ունի երկար մազեր, այդ իսկ պատճառով հատուկ խնամքի կարիք ունի, նույնը վերաբերում է նաև եղունգներին, քնում է այն ժամանակ, երբ ես աշխատում եմ, ունի լավ ախորժակ և լավ ճաշակ, սիրում է ուտել ամենալավը և ամենաթանկը, չի կծում, երբեք ձեզ չի դիմավորի դռան առաջ աշխատանքային օրվանից հետ և երբեք ձեզ չի սիրի անշահախնդիր սիրով, նրա կողքին տհաճ տեսարաններն ախուսափելի են և եթե ինչ որ մեկին հետաքրքրեց իմ 30–ամյա էգոիստ, չար ընկերուհին, ապա կարող եք գալ և նրան տանել, ես և իմ շունը ցանանում ենք, որ նա շատ արագ հեռանա մեր տանից: Եվ եթե հայտարարությունը տեղադրելուց 1 ամիս հետո արձագանքներ չլինեն, ապա ես և իմ շունը նրան կվերադարձնենք նրա գործարանային արտադրողներին՝ ծնողներին»:







