Աղջիկը նիհարեց 35 կգ, ինչի շնորհիվ նրա դեմքը դարձավ 30 տարով երիտասարդ

Բոլորն են ուզում երիտասարդ ու գրավիչ տեսք ունենալ: Բայց երբեմն գեղեցկությունն ու երիտասարդությունը գալիս են գրեթե հանկարծակի: Այսպռս էլ մի աղջիկ որոշեց իրեն հավաքել և նիհարել, իսկ հետո հանկարծ հայտնաբերեց, որ ազատվել է մի քանի տասնյակ տարիներից։

Մոտ երկու տարի առաջ trishka523 մականունով «Reddit» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հասկացավ, որ իրեն անհրաժեշտ է ազատվել ավելորդ քաշից:

Եվ այս որոշումը բավականին կանխամտածված և արդարացված էր. Թրիշ անունով 37–ամյա աղջկա մարմնի քաշը գերազանցում էր 130 կիլոգրամը։

Աղջիկը նիհարեց 35 կգ, ինչի շնորհիվ նրա դեմքը դարձավ 30 տարով երիտասարդ

Գիտակցելով իր խնդիրը` Թրիշը սկսեց քաշի կորստի ծրագիր կազմել: Նա վերանայեց իր սննդակարգը, ճաշացանկից բացառեց ճարպոտ և անառողջ սնունդը, սկսեց զբաղվել սպորտով և վերահսկել իր առողջությունը:

Արդյունքում, աղջիկը սկսեց պարբերաբար այցելել մարզասրահ և պահպանել որոշակի դիետա: Եվ արդյունքները չուշացան։ Էֆեկտը զարմանալի էր:

130 կգ-ի փոխարեն աղջիկը սկսեց կշռել 95կգ: Նա իր էջում տեղադրեց նախկին քաշի և նիհարելուց հետո լուսանկար:

Թրիշը գրել է, որ ամենից շատ իր մեջ չէր սիրում դեմքն ու պարանոցը, քանի որ դրանք ծավալուն էին և անապահովության զգացում էին առաջացնում:

Բայց 35 կիլոգրամից հետո աղջիկը կրկին կարողացավ իրեն գեղեցիկ զգալ:

Աղջիկը նիհարեց 35 կգ, ինչի շնորհիվ նրա դեմքը դարձավ 30 տարով երիտասարդ

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Թրիշի լուսանկարը հավաքեց հազարավոր գնահատականներ: Շատերը զարմացան ոչ թե այն նշանակալի ցուցանիշից, որին իջավ տպավորիչ սկզբնական քաշը, այլ արտաքին փոխակերպումից:

Բոլորը նկատեցին, որ աղջիկը սկսեց շատ ավելի երիտասարդ տեսք ունենալ, բառացիորեն դեն նետեց մի քանի տասնամյակի տարիքը: Ծավալուն պարանոցից հետք չի մնացել, իսկ դեմքը կարծես ձգված, թարմ և կանացի լինի։

Սոցցանցի օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել: Մեկնաբանների մեծ մասը հաճոյախոսություններ է գրել Թրիշին` ուրախություն հայտնելով նրա հաջողությանն ու վերափոխմանը։

Նրան 30 տարուց ավել չէին տալիս, չնայած մինչ այդ նա 50-ի տեսք ուներ: Բայց կային նաեւ նրանք, ովքեր չեն հավատում քաշի կորստից հետո լուսանկարների իրականությանը:

Նրանք գտնում էին, որ նկարներում նիհարելուց հետո աղջիկը օգտագործում է ֆիլտրեր, որոնք օգնում են փոխել նրա արտաքին տեսքը:

Այնուհետև Թրիշը տեղադրեց այլ նկարներ, որոնցում նա առանց դիմահարդարման է, առանց ֆիլտրերի և հնարավորինս բնական: Այս լուսանկարները լուծեցին բոլոր հակասությունները:

Հիմա ոչ ոք կասկածներ ու հարցեր չունի. Բոլորը գիտակցում էին, որ աղջիկն իրոք մեծ աշխատանք է կատարել իր վրա և ինքնուրույն կարողացել է անհավանական հաջողությունների հասնել փոխակերպման մեջ:

Հավանաբար, Թրիշն այստեղ կանգ չի առնի, քանի որ կատարելության սահման չկա: Բայց նույնիսկ այժմ էլ նա հիանալի տեսք ունի:

Կիսվել սոց․ ցանցերում
X