Մսի համար այս պարզ մարինադները, որոնք այսօր ներկայացնում ենք, նրանց համար են, ովքեր ցանկանում են ջեռոցում նուրբ և համեղ տավարի, խոզի կամ այլ մսատեսակ պատրաստել:
Լցրեք մարինադը մսի վրա, ծածկեք սննդային թաղանթով և պահեք սառնարանում 3-12 ժամ:
Մարինադ 1
Բաղադրիչներ
- Սպիտակ գինի — 1 բաժակ
- Ձիթայուղ — 200 միլիլիտր
- Լիմոն — 1 հատ
- Գազար — 1 հատ
- Սոխ — 1 գլուխ
- Կանաչի — կես կապ
- Սխտոր — 4 պճեղ
- Աղ, Պղպեղ — ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Սխտորը ճզմեք, սոխը մաքրեք և կիսալուսնաձև կտրատեք, գազարը քերիչով անցկացրեք:
Առանձին ամանի մեջ լցրեք գինին, ձիթայուղը և խառնեք գազարի և սոխի հետ:
Լիմոնը քամեք և ավելացրեք մարինադին:
Կանաչին շատ մանր կտրատեք և սխտորի հետ միասին խառնեք մարինադին: Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության:
Միսը մեկ օրով դրեք պատրաստի մարինադի մեջ և պահեք սառնարանում:
Մարինադ 2
Բաղադրիչներ.
- Լիմոն — 1 հատ
- Բուսայուղ — 70 միլիլիտր
- Կոնյակ — 4-5 Ճ.գ.
- Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
- Պրովանսյան խոտաբույսեր — 1 ճ.գ.
Պատրաստման եղանակը
Ափսեի մեջ, որտեղ մարինացնելու եք միսըւ, խառնեք կոնյակը, լիմոնի հյութը, բուսայուղը, աղը, պղպեղը և պրովանսյան խոտերը:
Պատրաստի մարինադի մեջ դնում ենք միսը, լավ խառնում ենք և թողնում ենք սառնարանում առնվազն 6 ժամով:

Մարինադ 3
Բաղադրիչներ
- Մանանեխ — 2 ճաշի գդալ
- Գարեջուր — 0,5 լիտր
- Աղ— ըստ ճաշակի
- Հատիկավոր պղպեղ — ըստ ճաշակի
- Դափնու տերև — 3 հատ
Պատրաստման եղանակը
Ափսեի մեջ խառնեք գարեջուրը մանանեխի հետ, ավելացրեք աղը, պղպեղը, դափնու տերևը:
Պատրաստի մարինադի մեջ դրեք միսը և լավ խառնեք, թողեք մարինացվի 3 ժամ:
Բարի ախորժակ:







