Բեկոնի մեջ փաթաթված հավի ռուլետները հրաշալի տարբերակ են տոնական սեղանի համար։ Նուրբ միսը, խրթխրթան բեկոնն ու հյութեղ սնկային միջուկը ոչ ոքի անտարբեր չեն թողնի։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կարագ – 15 գր.
- Եղեսպակ – 10 գր.
- Սերուցքային պանիր – 150 գր.
- Բեկոն – 150 գր.
- Սև պղպեղ – ըստ ճաշակի
- Շամպինյոն – 150 գր.
- Հավի կրծքամիս – 2 հատ
- Դիժոնյան մանանեխ – 1 թ.գ.
- Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լվացեք և մանր կտրատեք շամպինյոնները, կարագով տապակեք 5-7 րոպե։ Վերջում ավելացրեք եղեսպակի մանրացված տերևները, լավ խառնեք և հանեք կրակից։
2. Լվացեք, լայնքով կտրեք հավի կրծքամիսը և բացեք գրքի նման։ Միսը սննդային թաղանթով ծածկեք և թեթև ծեծեք։
3. Խորը ամանի մեջ խառնեք տապակած սունկը մանանեխի մածուկի և սերուցքային պանրի հետ։ Ստացված միջուկը բաժանեք 4 մասի։
4. Դրեք սնկային խառնուրդը հավի կրծքամսի վրա և ռուլետի նման փաթաթեք։ Ռուլետներից յուրաքանչյուրը պատեք բեկոնի բարակ շերտերով և դրեք տապակի մեջ։
5. Դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցը 20-25 րոպեով։







