«Ամեն հիմարի պատճառով հո չպե՞տք է փոխվեմ»։ Մյունհաուզենի մեջբերումները, որոնք կլցնեն Ձեր օրը

Բոլորն էլ լսել են անհավանական պատմություններով, խարիզմատիկ սուտասան բարոն Մյունհաուզենի մասին։ Բայց քչերը գիտեն, որ Մյունհաուզենը իրոք գոյություն է ունեցել։ գերմանացի բարոնը ծառայել է ռուսական զորքերում և հայտնի է եղել իր անեկդոտային պատմություններով։ Դա և այլ հեղինակների կողմից պատմությունները՝ դրեցին բարոն Մյունհաուզենի սկիզբը, որպես գրական կերպար։

Կիսվում ենք Ձեզ հետ այդ նույն Մյունհաուզենի նուրբ հումորով.

♦ – Մենք անկեղծ էինք մեր մոլորություններում։

♦ – Լինելով որոշակի նյարդային գրգռվածության մեջ, հերցոգը հանկարծ վերցրեց և բաժանման խնդրագիր գրեց հետևյալ բառերով. «Ազատություն, բոլորին ազատություն»։

♦ – Կեցցէ՝ բաժանումը, այն հեռացնում է սուտը, որը ես այդքան ատում եմ։

♦ – Բայց դա փա՞ստ է։
– Ոչ դա փաստ չէ։
– Դա փաստ չէ՞։
– Ոչ, դա փաստ չէ։ Դա շատ ավելին է, քան փաստը։ Իրականում հենց այդպես էլ եղել է։

♦ – Իմ լավագույն ընկերը ինձ դավաճանել է, իմ սիրելին ինձանից հրաժարվել է։ Ես հեռանում եմ շատ թեթևացած։

♦ – Ամեն հիմարի պատճառով հո չպե՞տք է փոխվեմ։

♦ – Ճշմարտությունը՝ այն է, ինչը տվյալ պահին համարվում է ճշմարտություն։

♦ – Ես չէի վախենում ծիծաղելի թվալ։ Ամեն ոք չէ, որ կարող է դա իրեն թույլ տալ։

♦ – Ինչի՞ մասին է նա խոսում։

– Նա պաշտպանում է բարոնին։

– Եվ ի՞նչ է ասում։

– Պարզ է ինչ՝ սրիկա, ասում է, աննորմալ խելագար, դժբախտ խաբեբա…

– Եվ ի՞նչ է ուզում։

– Պարզ է ինչ, որպեսզի չլքի։

– Տրամաբանական է։

♦ – Ամեն ինչ կարգին է, Ձերդ Մեծություն։ Բարոն Մյունհաուզենը կձերբակալվի րոպեներ անց։ Խնդրեց հաղորդել, որ չցրվեն։

♦ – Սիրահարվելու համար րոպեն էլ բավական է։ Բաժանվելու համար, երբեմն ստիպված եք լինում 20 տարի միասին ապրել։

♦ – Ես հասկացա ինչում է Ձեր դժբախտությունը՝ դուք չափազանց լուրջ եք… Խելացի դեմքի արտահայտությունը՝ դեռևս խելացիության նշան չէ, պարոնայք… Աշխարհում բոլոր հիմարությունները կատարվում են հենց այդ նույն դեմքի արտահայտությամբ։ Ժպտացեք պարոնայք… ժպտացեք…

Կիսվել սոց․ ցանցերում
X