Բաժանություններն այսօր կարծես սովորական բան են դարձել։ Ոմանք այն շատ հեշտ ու թեթև են տանում, ոմանք երկարատև դեպրեսիայի մեջ են ընկնում։ Այսպես թե այնպես, կյանքը շարունակվում է և պետք է այն արժանավայել ապրել։
Բաժանությունները երկնքում են տեղի ունենում։ Օսկար Ուայլդ
Բաժանվելու որոշումը ամենից հաճախ երեքով են կայացնում։ Լեշեկ Կումոր
Երբ մարդիկ բաժանվում են, դա որպես ողբերգություն է ընդունվում։ Սակայն ողբերգությունը կլինի այն, եթե նրանք որոշեն շարունակել միասին ապրել։ Մոնիկա Բելուչի
Երբ զույգը որոշում է բաժանվել, դա չի նշանակում, թե նրանք միմյանց չեն հասկանում։ Ընդհակառակը, դա նշանակում է, որ նրանք վերջապես իրար հասկացել են։ Հելեն Ռոուլենդ
Մենք մտածում էինք ինչ անել՝ գնալ Բահամյան կղզիներ հանգստանալու, թե բաժանվել։ Վերջիվերջո մենք որոշեցինք, որ Բահամյան կղզիները հաճույք կպատճառեին միայն երկու շաբաթ, իսկ լավ բաժանությունը ողջ կյանքի համար է։ Վուդի Ալեն
Դուք գիտե՞ք, թե բաժանություններն ինչու են այդքան թանկ։ Պարզապես դրանք արժանի են դրան։ Վիլի Նելսոն
Բաժանությունը պահուստային ելք է հրդեհի ժամանակ։ Երբ տունը վառվում է, կարևոր չէ, թե ով է այն այրել։ Եթե չկա պահուստային ելք, կայրվեն բոլորը։ Մեհմեթ Մուրատ Իլդան
Եթե ուզում եք ինչ-որ մեկին լավ ճանաչել, բաժանվեք նրանից։ Էլիզաբեթ Հիլբերտ
Բաժանությունն անձնական կյանքում երկրորդ ամենավատ բանն է։ Առաջինը, բնականաբար, ամուսնությունն է։ Ջարոդ Քինց
Ցանկացած ավարտ, դա նաև սկիզբն է։ Երբեմն մենք դա պարզապես չենք նկատում։ Միտչ Էլբոմ







