Մինչ հոլիվուդյան աստղերը մեկը մյուսի հետևից բաժանվում են, օսկարակիր ամերիկյան դերասան Թոմ Հենքսն ու դերասանուհի Ռիտա Ուիլսոնը արդեն 31 տարի է ամուսնացած են։
1. Մի ամուսնացեք մինչև 30 տարեկանը
Թոմն ու Ռիտան ծանոթացել են «Կամավորները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1985 թվականին, որտեղ սիրահար զույգ էին ներկայացնում։ Դերասանների միջև ռոմանտիկ հարաբերություններ սկսվեցին, սակայն Թոմն այդ ժամնակ արդեն կին ուներ և երկու երեխա, իսկ Ռիտան փեսացու ուներ։ Գաղտնի սիրավեպից միայն երեք տարի անց Թոմը բաժանվեց կնոջից և առաջարկություն արեց Ռիտային։ Հիմա Թոմն ասում է, որ առաջին ամուսնությունը շտապելու արդյունք է եղել. չէ որ այն ժամանակ նա երիտասարդ էր, իմպուլսիվ և քիչ էր տանը լինում։ Հենքսը գտնում է, որ իսկական ամուսնությունը պետք է գիտակցված որոշում լինի։ «Մի ամուսնացեք մինչև 30 տարեկանը»,– հայտարարում է դերասանը։
2. Զիջումների գնացեք նույնիսկ ամենասկզբունքային հարցերում
Թոմը կաթոլիկ էր, իսկ Ռիտան՝ ուղղափառ։ Իմանալով, թե որքան է կրոնի թեման կարևոր կնոջ համար՝ Թոմն ընդունում է նրա հավատքը։ «Հանուն իմ կնոջ ես էլ զիջումների գնացի։ Ռիտան հունական արմատներ ունի և ուղղափառ է։ Իսկ ես կաթոլիկ էի և նախքան ամուսնանալը, հարգելով կնոջս ընտանիքին, ընդունեցի նրա հավատքը»։
3. Աջակցեք միմյանց
Ընտանեկան կյանքի ընթացքում ինչերի միջով ասես, որ չի անցել այս զույգը, սակայն նրանք միշտ աջակցել են միմյանց։ 1994 թվականին, երբ Թոմին շնորհեցին առաջին Օսկարը «Ֆիլադելֆիա» ֆիլմի համար, բեմից նա շնորհակալություն էր հայտնում հենց իր կնոջը։ «Ես այստեղ կանգնած եմ միայն այն պատճառով, որ կինը, որից հետ ես կիսում եմ կյանքս, ամեն օր ինձ ցույց է տալիս, թե ինչ է սերը»։ 2015 թվականին նրանց ընտանեկան անդորրը խարխլեց Ռիտայի հիվանդությունը. նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել։ Թոմ շրջապատեց կնոջը սիրով և հոգատարությամբ, որը միայն ավելի մոտեցրեց իրենց։ Իր հերթին դերասանը հայտարարեց. «Այն ամենը, ինչ ես կարող եմ անել, դա խոնարհվելն է իմ կնոջ խիզախության առաջ»։ Բարեբախտաբար, հիվանդությունը շուտով նահանջեց և Ռիտան նույնիսկ ստիպված չեղավ քիմիաթերապիա ստանալ։
4. Ուրախացրեք ձեր զուգընկերոջը հաճելի մանրուքներով
«Ես հաճախ եմ հեռախոսի մոտ կամ խոհանոցում ինչ–որ մի տեղ Ռիտայի համար երկտողներ թողնում լավ օրվա մաղթանքներով և սիրո խոստովանություններով։ Կնոջս երկտողներ եմ տպում հին տպագրական մեքենայի վրա։ Հետո սովորություն ունեմ անցած օրվաս մասին ֆոտոհաշվետվություն ուղարկել Ռիտային։ Ամեն բան նկարում եմ հեռախոսովս, եթե նա կողքիս չէ. ինչ եմ ուտում, ում եմ հանդիպել և այլն։ Կարծում եմ՝ դա նրան դուր է գալիս»,– իր կյանքի մանրամասներով է կիսվում պարոն Հենքսը։
5. Ձեր զուգընկերոջն ընդունեք այնպիսին, ինչպիսին նա կա
Հենքսն ու Ուիլսոնը գնահատում են այն, ինչ նրանց հաջողվել է միասին վերապրել և դա ավելի է ամրացնում նրանց սերը։ Դերասանը հաճախ է խոսում այն մասին, թե ինչպես է գնահատում իր կնոջը. «Այս կինն ինձ սիրել է նիհար, սիրել է գեր։ Նա ինձ սիրել է ճաղատ, նա ինձ սիրեց նաև մազերով։ Ես գիտեմ, այս կինը սիրում է ինձ, այդ պատճառով էլ ես երջանիկ եմ»։
6. Գլխավորը՝ գտեք ճիշտ մարդու
Լրագրողները հաճախ են փորձում պարզել Հենքսից, թե որն է այդքան ամուր և երկարատև ամուսնության գաղտնիքը։ Ի պատասխան Թոմը միշտ ծիծաղում և ասում է. «Երջանիկ ամուսնության իմ գաղտնիքն այն է, որ ճիշտ կնոջ հետ եմ ամուսնացել։ Իմ բախտը բերել է հրաշք Ռիտա Ուիլսոնի հարցում։ Ես գոյություն ունեցող ամենաերջանիկ մարդն եմ»։







