Այսօր ձեզ մի բաղադրատոմս կներկայացնենք, որտեղ կաթնաշոռը կհամադրվի նարնջի և թխվածքաբլիթի հետ։
Նուրբ կաթնաշոռը, թթվաշ նարինջն ու խրթխրթան թխվածքաբլիթը մի այնպիսի աղանդեր են ստեղծում, որը կգնահատի ցանկացած գուրման։

Իսկ ամենակարևորն էլ այն է, որ այն պատրաստվում է առանց թխելու։

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 40 գրամ ժելատին
- 150 մլ ջուր
- 700 գրամ կաթնաշոռ
- 200 գրամ թթվասեր
- 150 գրամ շաքարավազ
- 1 մեծ նարինջ
- 150 գրամ թխվածքաբլիթ
- Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Ժելատինի վրա տաք ջուր լցրեք և խառնեք մինչև լուծվելը։

2. Մինչ ժելատինը կսարչի, պատրաստեք կաթնաշոռային զանգվածը։ Կաթնաշոռին ըստ ճաշակի թթվասեր և վանիլին ավելացրեք։ Բլենդերով լավ հարեք։

3. Այս զանգվածին ավելացրեք հալած ժելատինն ու այս զանգվածը լցրեք ձևամանի մեջ։ Մի մասը լցնելուց հետո ավելացրեք նարնջի կտորները և մի քիչ թխվածքաբլիթ։ Այսպես լցնում ենք ամբողջ տորթը։

4. Տորթը առնվազն երեք ժամով դրեք սառնարանը։ Պատրաստ է։








