Նրանք իսկապես անթափանց են: Կենդանակերպի այս 3 նշանները հեշտությամբ արտացոլում են իրենցից բացասականությունը

Կենդանակերպի ներկայացուցիչների շրջանում կան այնպիսի նշաններ, որոնք կարողանում են արտացոլել իրենց ուղարկված բացասականը` ինչպես հայելի։ Եվ ինչն է ամենահետաքրքիրը, որ շատ հաճախ նրանք նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց գերհզոր ունակությունների մասին։

№ 3 – Այծեղջյուր

Այծեղջյուրները բավականին գործնական են: Նրանք չեն հավատում էզոտերիկային կամ որևէ միստիկ բանի: Այծեղջյուրներն առաջնորդվում են միայն չոր փաստերով: Նրանք միշտ ունեն իրենց կարծիքը ամեն ինչի վերաբերյալ, և երբեք չեն ենթարկվի շրջապատի մանիպուլյացիաներին, եթե դա հակասում է նրանց սկզբունքներին։

Երբ Այծեղջյուրները զգում են, որ մարդու հետ շփումը իրենց համար հաճելի չէ, նրանք միանգամից փորձում են զրույցը հասցնել նվազագույնի: Բացի այդ, կա միտում, որ եթե դուք նախանձեք Այծեղջյուրին կամ նրան անհաջողություն մաղթեք, ապա շուտով ամեն ինչ կվերադառնա:

Բացի այդ, վատը ցանկացողը կզգա թեթև թուլություն և կարող է հիվանդանալ երկարատև հիվանդությամբ: Այսպիսով, ավելի լավ է չհատել Այծեղջյուրների ճանապարհը:

№ 2 – Երկվորյակներ

Երկվորյակների համար շատ հեշտ է ընդհանուր լեզու գտնելը նույնիսկ լրիվ անծանոթ մարդու հետ: Երկվորյակները կարող են ժամերով խոսել ամեն ինչի մասին։ Նրանք իսկապես սիրում են այս գործը: Զրույցի ընթացքում Երկվորյակները ենթագիտակցորեն ազատվում են բացասական էներգիայից: Նրանք պարզապես լուծում են այն տարածության մեջ և ամբողջովին չեզոքացնում:

Երկվորյակները կարողանում են իրենց շուրջ կառուցել անթափանց պատ, որն արտացոլում է ասված ամեն ինչը հետ զրուցակցին: Երկվորյակները գործնականում անձեռնմխելի են քննադատությունների և հեգնական դիտողությունների հանդեպ: Նրանք ամբողջ բացասականը հետ են ուղարկում հասցեատիրոջը:

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սա կանոն է, որով առաջնորդվում են Երկվորյակները: Սա նրանց օգնում է դիմակայել այլ մարդկանց ճնշմանը և թույլ չի տալիս իրենց օգտագործել։

№ 1 – Ձկներ

Չնայած այն հանգամանքին, որ Ձկները շատ տպավորվող և զգայուն են շրջապատող աշխարհի հանդեպ, այնուամենայնիվ, նրանք գործնականում չեն տրվում արտաքին ազդեցություններին։ Նրանք ունեն իրենց ներքին գաղտնի ապաստարանը և գիտեն, թե ինչպես թաքնվել այնտեղ:

Ձկները կարող են այնքան հեռու լինել մարդու հետ զրույցից, որ նույնիսկ չեն կարողանա հասկանալ զրույցի էությունը: Ձկներն իրենց այդպես են պահում, երբ հասկանում են, որ բացասականն ու չարը գալիս է այդ մարդուց։

Այսպիսով, Ձկները թաքնվում են իրենց ներքին կոկոնի մեջ և կանգնեցնում իրենց ուժը: Եվ հաճախ է պատահում, որ Ձկներն ամբողջ բացասականը վերադարձնում են զրուցակցին, և նույնիսկ մի քանի անգամ բազմապատկում: Այս բոլոր գործողությունները նրանք անում են ենթագիտակցական մակարդակում: Այնպես որ, ավելի լավ է Ձկների հետ այդպիսի փորձեր չկատարել: