Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

1. Սուրճի համար հաստ շերտով փրփուր պատրաստել

Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

Ցանկանում եք այնպիսի սուրճ, ինչպիսին «Starbucks»-ում է։ Ձեզ սուրճի մեքենա պետք չէ, եթե դուք միկրոալիքային վառարան ունեք։ Կափարիչով ապակե տարայի մեջ մի քիչ կաթ լցրեք, լավ թափահարեք և 30 վայրկյանով դրեք միկրոալիքային վառարանը։ Բարձրացած բարձր փրփուրը գդալով պարզապես դրեք բաժակով սուրճի վրա։

2. Մաքրել սխտորը

Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

Սխտորի գլուխը դրեք միկրոալիքային վառարանի մեջ և միացրեք այն ողջ հզորությամբ 15 վայրկյան։ Կճեպը կառանձնանա պճեղներից և ձեզ կմնա միայն մի շարժումով հեռացնել այն։

3. Կարտոֆիլի չիփսերե պատրաստել

Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

Կարտոֆիլը կտրատեք բարակ շերտերով, դրեք ափսեի վրա, որի վրա յուղաթուղթ է փռված, վրան բուսայուղ ցողեք, աղ արեք և համեմունքներ։ Ափսեն 3 րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ։ Դրանից հետո չիփսերը շրջեք և նորից 3 րոպեով դրեք վառարանը։

4. Հանել բանջարեղենի և մրգերի կեղևը

Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք և 2 րոպեով դրեք միկրոալիքային վառարանը։ Այլևս պետք չէ չարչարվել եռացրած ջրով։

5. Ստերիլիզացնել բանկաները

Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

Լվացած բանկաներն առանց չորացնելու տեղավորեք միկրոալիքային վառարանի մեջ և միացրեք այն ողջ հզորությամբ։ 1,5-2 րոպեն բավական է, որպեսզի ջուրը գոլորշիանա և բանկաները տաքանան։ Հենց որ դրանք լրիվ չորանան, սարքն անջատեք։

6. Լավաշից նավակներ

Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

Տոնական սեղանին խորտիկներն ավելի ախորժալի կնայվեն, եթե դրանք մատուցեք այ այսպիսի նավակներով։ Լավաշից կլորակներ պատրաստեք և ահա այսպես, բաժակի օգնությամբ, չորացրեք դրանք միկրոալիքային վառարանում։ Լավաշի փոխարեն կարող եք պատրաստի պիտա հացեր օգտագործել։

7. Բանջարեղենը գոլորշու վրա

Միկրոալիքային վառարանի օգտագործման գաղտնիքները

Լվացված և կտրատած բանջարեղենը տեղավորեք հարմար տարայի մեջ, աղ և պղպեղ արեք և ծածկեք սննդային թաղանթով, որը կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում։ Ամանը 15-20 րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ՝ թույլ հզորության վրա։

Եվ վերջում ևս մի խորհուրդ․ եթե ցանկանում եք, որ տարածքը արագ լցվի հաճելի բույրով (վանիլին, դարչին, սուրճ), համեմունքը լցրեք ամանի մեջ և 15 վայրկյանով միացրեք միկրոալիքային վառարանը։ Դուք հաճելիորեն կզարմանաք։

Կիսվել սոց․ ցանցերում
X