Պատրաստում ենք համեղ և նուրբ «Վաք Բալիշ». համն անմահական է

Այս համեղ ուզբեկական ուտեստը, որի բաղադրատոմսն է այսօր ներկայացնում ենք, կարող եք պատրաստել ինչպես ընտանեկան ընթրիքի համար, այնպես էլ որպես գարեջրի նախուտեստ։

Պատրաստում ենք համեղ և նուրբ «Վաք Բալիշ». համն անմահական է

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Ալյուր — 700 գր․,
  • Կարագ — 250 գր․,
  • Կեֆիր — 500 մլ.,
  • Սոդա — 1 թ․գ․,
  • Աղ — 1 թ․գ․։

Միջուկի համար

  • Տավարի փափկամիս — 0,5 կգ․,
  • Կարտոֆիլ — 7 հատ,
  • Սոխ — 3 հատ,
  • Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Արգանակի համար

  • Ջուր — 300 մլ․,
  • Կարագ — 50 գր․,
  • Աղ— 1/3 թ․գ․
  • 1 ձու— վրան քսելու համար

Պատրաստման եղանակը

1. Բաժակի մեջ 700 գրամ ալյուր լցնել։ Ալյուրի վրա քերել սառը կարագը։ Աղ անել։ Կեֆիրիմեջ խառնել 1 թ․գ․ սոդան, խառնել և լցնել ալյուրով զանգվածի վրա։ Խմոր հունցել։ Ակնջի բլթակի պնդության խմոր պետք է ստացվի։ Պատրաստի խմորը դնել սննդային տոպրակի մեջ և թողնել 20 րոպե հանգստանա։

2. Մինչ խմորը հանգստանում է, զբաղվենք միջուկով։ Տավարի միսն ու կարտոֆիլը խորանարդիկներով կտրատել, սոխը մանր կտրատել։ Խառնել միսը, կարտոֆիլը, սոխը, աղ և պղպեղ անել․ միջուկը պատրաստ է։

3. Հիմա պատրաստում ենք կարկանդակները․ խմորը ձեռքերով մեկ անգամ էլ ճմռել և երկու հավասար մասի բաժանել։ Մի մասը դնել տոպրակի մեջ, որ չչորանա, մինչ աշխատում ենք առաջինով։

4. Խմորի առաջին մասը բաժանում ենք 9 հավասար մասի՝ գնդիկներ ձևավորելով։ Խմորի կտորը կլոր լոշիկի նման բացել՝ փոքր ափսեի մեծության։ Խմորի մեջտեղում դնում ենք միջուկը, խմորի ծայրերը դեպի վեր ենք բարձրացնում և շրջանաձև ամրացնում՝ մեջտեղում անցք թողնելով, որը մեզ անհրաժեշտ է արգանակը լցնելու համար։ Նույնը անում ենք մնացած խմորի հետ։

5. Կարկանդակները դնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ, վրան հարած ձու ենք քսում և դնում եբք 180 աստիճան տաքացված ջեռոցւ 20 րոպեով։

6. Այնուհետև հանում ենք ջեռոցից, անցքի մեջ 1-1,5 ճաշի գդալ արգանակ ենք լցնում, հետ ենք դնում ջեռոցը և թխում ենք ևս 40 րոպե։

7. Արգանակի համար 300մլ ջրին 50 գրամ կարագ ավելացնել, աղ անել և եռացնել 1-2 րոպե և հանել կրակից։ Եթե ունեք ձեռքի տակ հավի կամ տավարի բուլյոն, կարող եք դա օգտագործել։

8. Վաք-բալիշը մատուցում ենք տաք, որպես առանձին ուտեստ։ Այն կարող ենք փակ ամանի մեջ 3-4 օր պահել սառնարանում, իսկ ուտելուց առաջ տաքացնել միկրոալիքային վառարանում, կամ սառը ուտել, նույնպես շատ համեղ է։

Կիսվել սոց․ ցանցերում