Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

Մեր օրերում, երբ սնունդը հագեցած է կոնսերվանտներով, արոմատիզատորներով և այլ քիմիայով, շատերս ենք ձգտում հնարավորինս զերծ մնալ խանութի սնունդից և երեխաների համար աշխատում ենք ամեն բան տանը պատրաստել։

Պարզվում է, որ անգամ պաղպաղակը կարող ենք պատրաստել տանը՝ շատ համեղ և որակյալ։

Պլոմբիր տնային պայմաններում

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 300 գրամ խտացրած կաթ
  • 30 մլ սերուցք (25% ոչ պակաս)
  • 90 գրամ կաթնային շոկոլադ
  • Մեկանգամյա օգտագործման թղթից բաժակներ
  • Փայտե կամ պլաստիկ փայտիկներ

Պատրաստման եղանակը

1. Սերուցքը լցրեք խորը ամանի մեջ և ձեռքի կամ էլեկտրական հարիչով հարեք, մինչև փրփրի։ Խփելու ընթացքում զանգվածը կրկնակի ավելանում է։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

2. Սերուցքի մեջ աստիճանաբար լցրեք խտացրած կաթը և շարունակեք հարել։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

3. Ստացված զանգվածը տեղափոխեք հարմար տարայի մեջ։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

4. Շոկոլադը հալեցրեք ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանի մեջ։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

5. Շոկոլադը լցրեք բաժակների մեջ և հետ շրջեք, որպեսզի շոկոլադը թափվի և մնա միայն պատերին և բաժակի հատակին քսված։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

6. Բաժակները 10 րոպեով դրեք սառցախցիկը։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

7. Հիմա բաժակների մեջ լցրեք պաղպաղակը, ամեն մի բաժակի մեջ մի փայտիկ դրեք և նորից դրեք սառցախցիկը հինգ ժամով կամ թողեք ամբողջ գիշեր։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

8. Երբ պլոմբիրը կսառչի, զգուշորեն կտրեք ստվարաթղթի բաժակը և հանեք պաղպաղակի վրայից։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

9. Ի դեպ, պլոմբիրը պարտադիր չէ շոկոլադապատ անել, այն կարող եք պարզապես լցնել բաժակների մեջ, սառեցնել և վայելել մրգերով ու օշարակներով։

Ինչպես տան պայմաններում պատրաստել սերուցքային շոկոլադապատ պլոմբիր

Կիսվել սոց․ ցանցերում